Ավելի քան կես միլիոն պաղեստինցիներ վերադարձել են Գազայի հյուսիս
Ավելի քան 500 հազար պաղեստինցիներ վերջին օրերին վերադարձել են Գազայի հյուսիս:
Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։
Տասնյակ հազարավոր բնակիչներ քայլում են հարավից հյուսիս 30 կմ երկարությամբ ճանապարհով: Ինչպես նշել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը, դա հնարավոր է դարձել հունվարի 27-ին ափամերձ ճանապարհի և Սալահ ալ-Դին ճանապարհի բացումից հետո։
Իսրայելական բանակը պաղեստինցիներին թույլ է տվել վերադառնալ հյուսիսային տարածքներ այն բանից հետո, երբ հրեական պետությունը երկուշաբթի գիշերը հաստատում է ստացել, որ Իսրայելի քաղաքացի Արբել Յեհուդը, որին պետք է ազատ արձակեր պաղեստինյան արմատական Համաս շարժումը պատանդների երկրորդ խմբի հետ ուղարկվել է Իսրայել: