Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել
Մամուլ

450 խմ ջուր կորում է ճանապարհին. Փաշինյանի ջրի ծորակի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում ոռոգման ջրի սղություն կա, սակայն Կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, չի խոստովանում դա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրել էր. «Հարցեր, որոնց համապարփակ և փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն մեզ չի տա.

  1. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետեւ սառում է. եթե որեւէ մեկը իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ եւ վճռական գործողությունների։
  2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ, եւ ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության»:

Ըստ Փաշինյանի՝ այս հարցերը չունեն որևէ վիճակագրություն։

Եկեք միասին հասկանանք՝ ջրի վերաբերյալ առհասարակ ինչ կարևոր տվյալներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը դրանք իմանալու համար դիմել է ՀՀ ջրային կոմիտե՝ տեղեկանալու, թե ՀՀ-ում ընդհանուր առմամբ քանի՞ խորանարդ մետր ոռոգման ջրային պաշար կա: Խնդրել էինք նշել, թե քանի՞ խորանարդ մետր խմելու ջրային պաշար կա հանրապետությունում, եւ պահանջել էինք տվյալները տրամադրել բացարձակ թվերով, ոչ թե տոկոսային հարաբերակցությամբ, թե ոռոգման ջրային պաշարի քանի խորանարդն է կորչում մինչեւ արտ հասնելը։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Ջրային կոմիտեից տեղեկացանք. «ՀՀ-ում բարենպաստ պայմանների առկայության դեպքում տարեկան ընդհանուր առմամբ կարող է ձեւավորվել շուրջ 7.2 մլրդ մետր խորանարդ մակերեւութային հոսք, որից 1.2 մլրդ մետր խորանարդ ջրային ռեսուրս հնարավոր է ամբարել 80 ջրամբարներում, իսկ ոռոգման նպատակով շահագործվող ջրամբարներում կարող է կուտակվել մոտ 1.02 մլրդ մետր խորանարդ (օգտակար ծավալ՝ 940 մլն մետր խորանարդ), ոռոգման նպատակով ջրառն իրականացվում է նաեւ այլ ջրամբարներից»,- ասված է հարցման պատասխանում։

Նիկոլ Փաշինյանը խոսում էր ջուրը խնայելուց, էկոլոգիական բարեփոխումներից, սակայն խմելու ջրի պաշարի ծավալի մասին հարցադրումները Կառավարության ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտեի իրավասության շրջանակներից դուրս են։ Նման պատասխան փոխանցել են Ջրային կոմիտեից։ Կոմիտեից խուսափել են հստակ թվերով ասել, թե ոռոգման ջրի որքան կորուստ ունի Հայաստանը, սակայն ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման նպատակով 2024 թվականին իրականացվել է շուրջ 986 մլն խորանարդ մետր ջրառ, որից շուրջ 538 մլն մետր խորանարդ ջուր մատակարարվել է ջրօգտագործողներին»։

Ստացվում է, որ Հայաստանն ունի 448 մլն խորանարդ մետր ոռոգման ջրի կորուստ, ու այս բնական ռեսուրսի ահռելի կորուստը Փաշինյանին, կարծես թե, չի հետաքրքրում, քանի որ նա, հայտարարագրումից զատ, այս հարցով եթեր չի մտնում ու չի ասում, թե ովքեր են ջրի դեւերը, որ նստել են մեր ջրի ակունքներին և չեն թողնում, որ այն ամբողջությամբ հասնի սպառողին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում