Ալյասկայում գրանցվել է 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
ԱՄՆ Ալյասկա նահանգում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Նիկոլայ քաղաքից 71 կմ հարավ-արևելք:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 0,1 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։