Վաշինգտոնում ռազմական ուղղաթիռը բախվել է մարդատար ինքնաթիռին. կան մեծ թվով զոհեր (տեսանյութ)
Վաշինգտոնում CRJ700 ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է ռազմական ուղղաթիռին և ընկել Պոտոմակ գետը։
Վաշինգտոնի գետից դուրս են բերվել 18 զոհերի մարմիններ, որտեղ մարդատար ինքնաթիռը մխրճվել է ռազմական ուղղաթիռի հետ բախման հետևանքով, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ավիավթարը որակել է որպես ողբերգական պատահար։
Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում եղել է 64 մարդ, այդ թվում՝ 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, հայտնել են ավիաընկերությունից։
Առնվազն չորս մարդ ողջ է մնացել և հոսպիտալացվել, հայտնում է NBC-ն։
Տեսանյութն` այստեղ