Գերմանիան նույնպես ընդունեց բանաձև՝ միգրանտների դեմ պայքարելու համար
Գերմանիայում խորհրդարանական ընդդիմությունը հասել է միգրացիոն քաղաքականության խստացմանն ուղղված բանաձեւի ընդունմանը:
Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Բունդեսթագի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել նախաձեռնությանը, որը ներառում է մշտական սահմանային հսկողություն, սահմանին ապաստանի մերժման հնարավորություն և արտաքսման ենթակա օտարերկրյա քաղաքացիների կալանավորումը։
Քվեարկությունից առաջ կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ արեց պատգամավորներին մերժել բանաձեւը, սակայն ի վերջո 348 պատգամավոր պաշտպանեց այն, իսկ 345-ը դեմ քվեարկեցին, 10-ը ձեռնպահ մնացին։
Ընդդիմադիրները հանդես են եկել միգրացիոն քաղաքականությունը խստացնելու նախաձեռնությամբ՝ Գերմանիայում ներգաղթյալների կողմից իրականացված մի շարք աղմկահարույց հարձակումներից հետո։