Ընտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ
Հասարակություն

Ուրախ եմ, որ հետազոտական աշխատանքներում երիտասարդներ են ներգրավված. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցել է Երևանի պետական համալսարան: Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում, որի ընթացքում քննարկվել են համալսարանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու համագործակցության նոր հնարավորությունները, որոնք նպատակ ունեն բարելավելու կրթական միջավայրը և լավարկելու բարձրագույն կրթության որակը ՀՀ-ում։

Կենսաբանության, Քիմիայի ֆակուլտետների, Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտների լաբորատորիաներում նախարարը ծանոթացել է ձեռքբերված նոր սարքավորումներին և դրանց կիրառմամբ իրականացվող հետազոտական և ուսումնական աշխատանքներին:

Անդրադառնալով ԵՊՀ շրջայցի նպատակներին և արդյունքներին՝ նախարարը նշել է, որ բուհերում պարբերաբար իրականացվում են տարբեր ծրագրեր և շրջայցի նպատակն արդյունքներին ծանոթանալն է:

«Վերջին տարիներին  Կառավարության կողմից էապես ավելացվել է գիտության ֆինանսավորումը, որը դրսևորվում է թե՛ գիտական սարքավորումների տրամադրման ծրագրերով, թե՛ տարբեր թեմատիկ հետազոտությունների և այլ դրամաշնորհային ծրագրերի իրականացման հնարավորություններով: Շրջայցի ընթացքում տեսանք համատեղ ջանքերի արդյունքը. բացվել են նոր լաբորատորիաներ, ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդ որում՝ սարքավորումների մի զգալի մասը եզակի են  իրենց բնույթով, բավական թանկարժեք են և հնարավորություն են տալիս իրականացնել ամենաարդիական հետազոտությունները:  Դրամաշնորհային ծրագրերն էլ հնարավորություն են տալիս արդիական կարևոր թեմաներ ուսումնասիրել՝ օգտագործելով նոր սարքավորումներն ու ենթակառուցվածքները: Հատկապես ուրախ եմ, որ իրականացվող հետազոտական աշխատանքներում երիտասարդներ են ներգրավված, որոնք ուսումնառությունն ավարտելուց հետո զբաղվում են գիտությամբ: Մեր կարևոր նպատակներից է բուհերում զարգացնել գիտությունը, և Երևանի պետական համալսարանի օրինակով մենք տեսնում ենք, որ ընթանում ենք այդ ուղիով»,- ասել է նախարարը: 

Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել բնագիտական լաբորատորիաների տարածքների բարեկարգման, սարքավորումների նորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներից, որոնք իրականացվել են պետական և միջազգային տարբեր դրամաշնորհների շրջանակում:

«Համալսարանը՝ որպես կրթական և գիտական կենտրոն, շարունակում է ամրապնդել իր տեղը և նշանակությունը ՀՀ գիտական հետազոտությունների ոլորտում։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի քաղաքականությունը մեր համալսարաններին խրախուսելն է, որպեսզի դրանք դառնան հետազոտական համալսարաններ։ Գիտության հետ կապը պետք է լինի այն տրամաբանությամբ, որ դա կրթական գործընթացի անբաժանելի մասն է։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ում հենց այդ տրամաբանությամբ է կազմակերպվում աշխատանքը: Մենք տեսանք տարածքներ, որոնք ամբողջությամբ վերափոխվել են և դարձել հետազոտական կրթական միջավայրեր»,- ասել է նախարարը՝ կարևորով  լաբորատորիաներում անվտանգության ստանդարտների ապահովումը:

Նրա խոսքով՝  լաբորատորիաների պարագայում շատ կարևոր է  նաև կատարվող աշխատանքի որակը, որը հնարավորություն կընձեռի նման հետազոտությունների արդյունքներին օգտագործել ինչպես  գիտական աշխատանքների, այնպես էլ մասնավորի հետ համագործակցության համար:

Որպես օրինակ՝ նախարարը նշել է Ֆարմացիայի ինստիտուտում դեղերի փորձաքննության իրականացումը, որը ԵՊՀ-ին կարող է համապատասխան պատվերներ ապահովել՝ նպաստելով հանրային զարգացման տանող գիտություն- կրթություն-հանրություն շղթայի լիարժեք կապին:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով համալսարանի գրանցած ձեռքբերումները, նշել է. «ԿԳՄՍ նախարարի հետ ԵՊՀ լաբորատորիաներում կատարած բովանդակալից շրջայցն առիթ էր ցույց տալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի շնորհիվ ձեռք բերված սարքերը, ծանոթացնելու արվող հետազոտություններում դրանց կիրառությանը։ Մեր աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել. 2024 թվականին ԵՊՀ-ն ավելի քան 600 հոդված է հրապարակել միջազգային գրախոսվող ամսագրերում»։ 

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր են հանձնել միջազգային հավատարմագրում ստացած կրթական ծրագրերի ղեկավարներին:

ԵՊՀ կրթական ծրագրերի հավատարմագրումն իրականացվել է գերմանական ASIIN գործակալության հետ համատեղ, մասնավորապես՝ հավատարմագրվել են Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրիատական), «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական), «Ֆարմացիա» (բակալավրիատական), «Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը:

ԵՊՀ ռեկտերի խոսքով՝ այժմ իրականացվում է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթաց։ 

Անդրադառնալով կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրմանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ միջազգային հավատարմագրումը ԿԳՄՍ  նախարարության կողմից կարևորվող հիմնական ուղենիշներից է: