Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կփակի ԵԱՏՄ շուկան նրա համար. Օվերչուկ
Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կփակի Եվրասիական տնտեսական միության շուկան նրա առջեւ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն մարդիկ, ովքեր հիմա Հայաստանում ընթացող քննարկումների մեջ են, պնդում են, թե իբր հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին։ Այստեղ լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ։ ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին։ Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ընդգծել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Նա հավելեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում ակտիվ դերակատարում ունի, իրեն կառուցողական է պահում, և Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս հարցը չի քննարկվի։