Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Քաղաքականություն

Ցեղասպանության ժխտման և պատմական ռևիզիոնիզմի այս տեսակի մեջ ներգրավվելը հանցավոր աստիճանի վտանգավոր է. ՀՅԴ

Նիկոլ Փաշինյանը, օրեր առաջ, ելույթ ունենալով Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ անդամների հետ, մի շարք հրահրիչ մեկնաբանություններ է արել և իրականացրել ցեղասպանության բացահայտ ժխտում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ-ի գրասենյակը:

Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը կասկածի տակ է դրել Օսմանյան կայսրության հայ խաղաղ բնակչության նկատմամբ ցեղասպանության իրագործման պատճառների պաշտոնական դիրքորոշումը՝ պնդելով, որ ավելի շատ աշխատանք է պետք անել՝ հասկանալու համար, թե «ինչու» և «ինչպես» է տեղի ունեցել իրադարձությունը։ Հատկանշական է, որ Փաշինյանը կասկածի տակ է դրել նաև մեր համայնքներում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքի «ի հայտ գալը»՝ հայտարարելով. «Ինչպե՞ս է ստացվում, որ 1939 թ. Հայոց ցեղասպանության օրակարգ չկար, և ինչպես է ստացվում, որ 1950 թ. հայտնվեց Հայոց ցեղասպանության օրակարգը»:

Այս մեկնաբանությունն ուղղակիորեն համընկնում է թուրքական կառավարության կողմից քարոզվող ցեղասպանության ժխտման թեզերի և ապատեղեկատվական արշավների հետ, որոնք ակտիվորեն կիրառվում են տարբեր երկրներում ճանաչման ջանքերի դեմ: Մինչ վարչապետը թաքնվում է պարզապես ավելի շատ տեղեկատվություն փնտրելու պատրվակի հետևում, իրականում այդ հարցադրումը թաքցնում է եղելության խեղաթյուրման ավելի խորը շերտը և Թուրքիային «զիջումների» շարունակական փորձերը։ Ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի նկատմամբ անհավանական անհարգալից վերաբերմունք է նրանց զոհողությունն ու նահատակությունը կասկածի տակ դնելը: Դա անարգանք է հայ ժողովրդի հարյուրամյա ջանքերի հանդեպ, ինչպես նաև պատմաբանների ու գիտնականների, այդ թվում՝ թուրք, ովքեր զգալի ջանքեր են գործադրել պատմական ճշմարտության ճանաչման և արդարության վերականգման որոնումներում։

Նախ, «ցեղասպանություն» տերմինը գոյություն չուներ 1939 թ., քանի որ այն ստեղծվել էր լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թ.: Լեմկինը հետագայում առաջ քաշեց թեմայի միջազգային զարգացումը, բազմաթիվ գիտնականներ, այդ թվում՝ հայեր, առաջ քաշեցին ցեղասպանության հարցը՝ օրակարգում ունենալով նաև Հայոց ցեղասպանության խնդիրը։ Այս ջանքերը տեղի էին ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային դիվանագիտական և աշխարհաքաղաքական իրավիճակը բացառիկ արագությամբ զարգանում էր՝ ՄԱԿ-ի և նրա կանոնադրության, ինչպես նաև միջազգային դատական ինստիտուտների ստեղծմամբ, որոնք առաջնահերթություն էին տալիս և իրենց առաքելությունը կենտրոնացնում ցեղասպանությունների կանխարգելման և միջազգային այնպիսի նորմերի խթանման վրա, որոնք արդարադատություն և պատիժ էին պահանջում մարդկության դեմ հանցագործություններ կատարողների հանդեպ։ Օրինակ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ․ կոնվենցիան»։ Նման իրավիճակ գոյություն չուներ և հնարավոր չէր պատկերացնել 1939թ․-ին։ Օգտվելով առիթից՝ հայկական սփյուռքը մեծացրեց իր արշավը Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրականության հաստատման ուղղությամբ։ Այս ջանքերն իրենց գագաթնակետին են հասել այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է հարյուրավոր միջազգային կառույցների և կազմակերպությունների, բազմաթիվ երկրների, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մակարդակով: Նրա պատմական ճշմարտությունը չի կարելի հերքել, ոչ էլ կասկածի տակ դնել հայ ժողովրդի ահռելի ջանքերը՝ հասնելու այդ ճշմարտության ընդունմանը։

Հետևաբար, «պատասխանը», թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել օրակարգում, պարզ են և հեշտ հասանելի նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը: Հրավիրում ենք վարչապետին խորհրդակցելու նաև իր արտաքին գործերի նախարարության հետ, որը նույնպես պատմականորեն ջանքեր է գործադրել միջազգային հարթակներում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ «Ինչու՞ եղավ Ցեղասպանությունը» հարցին պատասխանելու համար նախարարության պաշտոնական կայքում այս հրապարակման դրությամբ ասվում է, որ «երիտթուրքերի կառավարությունը, հուսալով փրկել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրել էր պանթուրքիզմի քաղաքականություն[…] հայ բնակչությունը դարձավ այդ քաղաքականության իրականացման ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտը։ Թեև Արևմտյան Հայաստանից համայն հայության տեղահանման որոշումը ընդունվել է 1911 թ․ վերջին, սակայն երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմն օգտագործել են որպես դրա իրականացման հարմար հնարավորություն»։ Կայքը նաև ավելացնում է մի հետաքրքիր հատված, ըստ որի ցեղասպանության վերջին փուլը համարում է Թուրքիայի կողմից դրա ամբողջական ժխտումը և պատասխանատվության մերժումը, ինչպես նաև տեղի ունեցած իրադարձությունների կեղծումը՝ ներառյալ պատմական փաստերի կեղծումը, քարոզչական արշավները, լոբբինգը և այլն։

Հրավիրում ենք վարչապետին ծանոթանալու այս պարզ, լայնորեն մատչելի և ընդունված պատմական փաստերին և հասկանալու, որ հակամարտության լուծմանը հնարավոր չէ հասնել զիջումների միջոցով, ընդհակառակը, դա կարող է տեղի ունենալ միայն Թուրքիայի կողմից պատմական իրականության պատասխանատվությունն ընդունելու դեպքում։

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խորը հիասթափությունն է հայտնել վարչապետի գործողությունների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես «անպատասխանատու»՝ այնուհետև նշելով, որ դա «ամոթ է Հայաստանի Հանրապետության վարչապետի համար»:

«Ցեղասպանության այս տեսակի ժխտման և պատմական ռևիզիոնիզմի մեջ ներգրավվելը հանցավորության աստիճանի վտանգավոր է: Այն ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդը վերջերս է  բախվել ցեղասպանական էթնիկ զտումների և ակտիվորեն ձգտում է պահպանել Արցախի հայկական ժառանգությունը, անընդունելի է ցեղասպանության ցանկացած տեսակի ժխտման քարոզչությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը եղել են հայ համայնքների առանցքային հանձնառությունը․ պայքար, որը հենց ցեղասպանությունը վերապրածներին թույլ է տվել կազմակերպվել և մոբիլիզացվել արդարության հասնելու իրենց արժանապատիվ իրավունքի շուրջ: Ցանկացած ժխտողականություն պետք է հանդիպի վճռական մերժման, հայ ժողովրդին ու Հայաստանը ոչնչացնել ցանկացողների հանդեպ ստրկամիտ քաղաքականությունը պետք է անհապաղ փոփոխվի»։