ՔՊ-ն կհավաքի 11% ձայն, եթե ընտրությունները լինեն առաջիկա կիրակի, սա ռեկորդային ցածր է. Gallup
Առաջիկա կիրակի օրը ընտրություն անցկացնելու դեպքում իշխող ՔՊ խմբակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցված քաղաքացիների 11%-ը։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նման ցուցանիշ նրանց մոտ 1-ին անգամն է գրանցվում 2018 թվականից ի վեր։
«2018 թվականից ի վեր սա գրանցված ռեկորդային մինիմալ ցուցանիշն է»,- ասաց Նավասարդյանը։