Թրամփն արգելել է երեխաների սեռափոխության վիրահատությունների ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որն արգելում է դաշնային ֆինանսավորումը անչափահասների սեռը փոխելու համար և կարգադրել միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նման վիրահատությունները, ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
«Բժիշկներն ամբողջ երկրում անդամահատում և ստերիլիզացնում են երեխաների մեծ թվով կեղծ պատրվակով, որ նրանք կարող են փոխել իրենց սեռը մի շարք անդառնալի բժշկական պրոցեդուրաների միջոցով: Այս վտանգավոր միտումը բիծ կլինի մեր երկրի պատմության վրա և պետք է վերջ դրվի», - ասել է Թրամփը:
Փաստաթղթի համաձայն՝ արգելվում է պետական միջոցների օգտագործումը վիրահատությունների կամ հորմոնալ թերապիայի համար, որոնք ուղղված են 19 տարեկանից ցածր անձանց սեռը փոխելուն։ Թրամփը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը վերանայել երեխաների գենդերային դիսֆորիայի բուժման վերաբերյալ առաջարկությունները և 90 օրվա ընթացքում ներկայացնել նոր զեկույց։
Հրամանը նաև պահանջում է, որ դաշնային կողմից ֆինանսավորվող առողջապահական հաստատությունները դադարեցնեն նման ծառայություններ մատուցելը, և Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է բացառել նրանց TRICARE առողջության ապահովագրության ծրագրից, որն ընդգրկում է անչափահասներին:
«ԱՄՆ-ն այլևս չի հովանավորի կամ աջակցի, այսպես կոչված, երեխաների և մի սեռի մյուս սեռի «անցումներին», - ընդգծել է նախագահը։
Փաստաթուղթը նաև հանձնարարում է Արդարադատության նախարարությանը ուժեղացնել երեխաների պաշտպանության մասին օրենքների կիրարկումը և հետաքննել այս ոլորտում բժշկական խարդախության և չարաշահումների դեպքերը: