«Ֆլեշ»-ը տուգանվել է շուրջ 36 մլն դրամով. տեսչական մարմին
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 35 միլիոն 946 հազար 993 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։