Ադրբեջանի սահմանապահները սպանել են իրենց քաղաքացիներին
Ադրբեջանի սահմանապահների կողմից 2 ադրբեջանցի և 3 բանգլադեշցի է սպանվել, տեղեկացնում է oxu.az կայքը։
Մարտի 13-ի գիշերային ժամերին Ադրբեջանի Յարդըմլը շրջանի Դաշքենդ գյուղի մոտակայքում 8-10 հոգանոց մի խումբ փորձել է անցնել Ադրբեջան-Իրան պետական սահմանը։ Խումբը հայտանաբերվել է սահմանապահ զինծառայողների կողմից, սակայն, ըստ սահմանապահների, չի ենթարկվել նրանց հրամաններին։ Սահմանապահները կրակ են բացել, որի հետևանքով Ադրբեջանի 2 և Բանգլադեշի 3 քաղաքացիներ կրակի հետևանքով սպանվել են։ Մյուս անդամները վիրավորվել կամ ձերբակալվել են։ Սպանված ադրբեջանցիները Յարդըմլըի շրջանի Օսթայըր գյուղի բնակիչներ են եղել։
Դեպքի մանրամասներն ուսումնասիրելու համար այնտեղ է այցելել Ադրբեջանի Սահմանային ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Յարդըմլըի շրջանում ապրում են հիմնականում ազգությամբ Թալիշներ։ Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող երկու սպանվածներն, ամենայն հավանականությամբ, թալիշներ են։