Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Մեզ ամեն տեղից զգուշացնում են մեզ սպասող աղետների մասին․․․ ինչո՞ւ ենք հանգիստ ազգովի նախագաղթի հոգեվիճակով սպասում X օրվան․ Վահե Հովհաննիսյանը տարբերակ է առաջարկում

Փոփոխությունների անխուսափելիություն. մաս առաջին․ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընըտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ ամեն տեղից զգուշացնում են մեզ սպասող աղետների մասին՝ Բաքվից, Մոսկվայից, Անկարայից, Թեհրանից, Մինսկից, Վաշինգտոնից, Փարիզից... ամեն տեղից։ Ներսում մտահոգ գործիչները պարբերաբար պարպում են իրենց էմոցիաները, բայց իրավիճակը դրանից չի փոխվի։ 

 

Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչո՞ւ ենք այս վիճակում, ինչո՞ւ ենք հանգիստ ազգովի նախագաղթի հոգեվիճակով սպասում X օրվան։ Ու ամենակարևորը՝ ի՞նչ անել, որ չլինի աղետը։

Այսօրվա մեր պետական-ազգային ճգնաժամի հիմքում ընկած է 3 գործոն, որոնք պետք է արագ փոխել.

Կառավարման դեֆեկտը

Դիմադրության ինստիտուտների թերզարգացածությունը

Պարտության սոցիոլոգիան

Մաս 1. Կառավարման դեֆեկտը

Մեզ մոտ ծաղրածուն և թագավորը մեկտեղվել են, մեկ անձի մեջ են։ Եվ սա ծայրահեղ լուրջ մարտահրավեր է։ Թագավորական պալատներում սրանք սովորաբար տարբեր պերսոնաժներ են, բայց ժողովուրդների պատմության մեջ լինում են հազվադեպ շեղումներ՝ միշտ բերելով ծանր հետևանքների։

Ծաղրածուին վերապահված է ասել շատ բաներ, որոնք վտանգավոր են, երբեմն ճիշտ են, բայց նա դրանք միայն ասում է՝ առանց կիրարկման լծակի։

Թագավորը լսում է, լսեցնում է այլոց՝ ոչ իր շուրթերով ասվածը, բայց ունի լծակներ՝ սառը, ռացիոնալ լինելու՝ պետության շահից ելնելով։

Երբ ողբերգական համընկնում է տեղի ունենում, ծաղրածուն ասում է բազմաթիվ հիմարություններ, որոնց մարդիկ լուրջ չեն վերաբերվում, իսկ նույն անձի «թագավոր կեսը», ունենալով լծակներ, կյանքի է կոչում դրանք՝ աղետներ բերելով սեփական ժողովրդին գլխին։

Մեր պարագայում, որպես «թագավոր» նա աղետներ է բերում, որպես ծաղրածու՝ ապահովում է, որ ժողովուրդը անհոգ ու լավ տրամադրությամբ գնա դեպի աղետը։ Սա լուրջ խնդիր է, որ պետք է լուծենք։

Արդյոք վերջին հայտարարություններից հետո իշխող թիմում եղա՞վ ընդվզում՝ ոչ, պակասե՞ց «մեծարգո» ասողների թիվը՝ ոչ, հանրային էլիտան առաջարկե՞ց հստակ լուծումներ՝ ոչ, ձևավորվե՞ց տոտալ մերժման մթնոլորտ՝ ոչ, փողոցները լցվեցի՞ն վրդովված մարդկանցով՝ ոչ։ Սրա պատճառը պայքարի և դիմադրության հանրային ինստիտուտների թերի, տկար վիճակն է։

Հաջորդիվ՝ սրա մասին։