Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հրահանգված են Անկարայից և Բաքվից. Շարմազանով. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է:

-2020 թ. պատերազմի պարտությունից եւ 2023 թ. Արցախի հանձնումից հետո տարատեսակ կարծիքներ ենք լսում հայկական բանակի մասին: Ինչպիսի՞ն էր բանակն առաջ եւ ինչպիսի՞ն է հիմա: Իսկապե՞ս հայկական բանակն այսօր այն աստիճան թույլ է, որ պատրաստ է հանդուրժել թշնամի պետությունների ղեկավարների հոխորտանքներն ու սպառնալիքները:

- Բանակի օրվա առթիվ իր ուղերձում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց իրավիճակը՝ ասելով, որ սրանք բարեփոխումների անվան տակ կազմալուծում ու թուլացնում են մեր բանակը: Ինչ վերաբերում է բանակի ուժեղ եւ թույլ լինելուն, ապա կմեջբերեմ 20-րդ դարի մեծ մտածող, ռազմական գործիչ եւ փիլիսոփա Գարեգին Նժդեհի խոսքերը. «Միեւնույն ժողովուրդն ու բանակը կարող են ե՛ւ հրաշագործություններ կատարել, ե՛ւ ծնկի գալ թշնամու առաջ»: Սա է ողջ իրականությունը: Նույնն է բանակը, նույնն է ժողովուրդը, փոխվել է ղեկավարությունը, նախկին հաղթանակած, արժանապատիվ ղեկավարների ժամանակ մեր բանակը հաղթանակած էր, այսօր կապիտուլյանտի շնորհիվ բանակը պարտված է:

- Իշխանությունները պնդում են, որ Հայաստանի իշխանությունը վերջին 20-30 տարին` հաղթանակից հետո, թալանով է զբաղվել, ոչնչացրել է բանակը, իսկ թշնամի Ադրբեջանը տարեցտարի հզորացել է, ուժեղացրել ու զինել ժամանակին իր տկար բանակը:

- Թալանով զբաղվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի ռեժիմը` 5 միլիարդի զենք նվիրելով Իլհամ Ալիեւին: 2020 թվականին բոլորս տեսանք Բաքվի պառադի ժամանակ, նույնիսկ Ալիեւն էր զարմացել, թե նման փոքրաքանակ պետությունն այդքան փոքր բյուջե եւ այդքան զենք ունի: Մետաղի զարդոններից են խոսում, բայց Նիկոլ Փաշինյանը բերել է զարդոններ ՍՈՒ ինքնաթիռների տեսքով: Բերեցին մետաղյա զարդոնների հետ սելֆի արեցին, բայց այդպես էլ ոչ մի հրթիռ չկրակեցին թշնամու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը զարդոններով է լցրել բանակը, բայց իր ասած «ջարդոններով» մենք 2016 թվականին Ադրբեջանի ջարդը տվել ենք: 

- Մի կողմից՝ Ադրբեջանն է սպառնում եւ պահանջներ ներկայացնում Հայաստանից, մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը բաց տեքստով դնում է կասկածի տակ: 

- Ադրբեջանը, Թուրքիան եւ Նիկոլ Փաշինյանը գործում են սինխրոն: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հրահանգված են Անկարայից եւ Բաքվից: Այն խոսույթը, որը բերել է Նիկոլ Փաշինյանը, Բաքվի եւ Անկարայի պաշտոնական խոսույթն է: Այսօր նա իրականացնում է Բոլթոնի` պատմական կաղապարներից հրաժարվելու ծրագիրը: Ոչ մի զարմանալի բան չկա: Արդեն յոթ տարի է՝ այդ մասին ենք խոսում: Երբ ցանվում էր սերմը, ասում էին, որ այն հակահայկական է, չէր կարող այդ սերմի պտուղը լիներ հայկական եւ հայամետ: Հասկանում եմ, որ շատերը միայն պտուղները տեսնելով են գլխի ընկնում, թե խոսքն ինչի մասին է, բայց մենք այս ամենի սերմերի մասին խոսել ենք դեռ 2018 թվականի մայիսին, պատերազմից առաջ, պատերազմից հետո, անդադար ասել ենք: Չի կարող Նիկոլի սերմը տալ ազգային գործողության պտուղներ: Ապազգային, թրքամետ սերմեր են ցանվել Հայաստանում 2018 թվականին:
Մենք երբեք չենք մտել Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ: Պետություններն են հաղթում եւ պարտվում, ոչ թե միայն բանակը: Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով կանխորոշել էր Հայաստանի պարտությունը: Նա կանաչ լույս վառեց Բաքվի համար, մնաց առանց դաշնակիցների, եւ ամենակարեւորը` պատերազմի շրջանում ամեն բան արեց պարտության համար: Պատերազմից առաջ հանդես էր գալիս հակադիվանագիտական հայտարարություններով: Այս մարդն ի՞նչ կապ ունի բանակի հետ: Բանակից չի կարող խոսել մի մարդ, որի իշխանության օրոք ՀՀ տարածքի 240 քառակուսի կիլոմետրն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Հրանտ Բագրատյանը խոսում է 1200 քառակուսի կիլոմետրի մասին նույնիսկ: Այնպես որ, անիմաստ խոսելով չէ: Արդյունքներն են կարեւոր: Նիկոլ Փաշինյանը պարտված, ծնկած գործիչ է: Բանակի մեջքը կարող է ուղղվել միայն այն ժամանակ, երբ թուրքի առաջ ծնկած, պարտված ու պարտությունը փառաբանող Փաշինյանն ու նրա թիմը հեռանան: Նա կոլաբորացիոնիստական գործիչ է: Նա թուրքական կոլաբորացիայի ներկայացուցիչ է ու պարագլուխ: Այս մարդը համագործակցում է մեր թշնամիների հետ: Նա հրաժարվելով Արարատից, Արեւմտյան Հայաստանից, Արցախից, կոլաբորացիայի հետ է մտել թուրքերի հետ: Մենք անկապ ձվածեղ, սելֆիներից չենք խոսում, խոսում ենք հստակ փաստերով: Նիկոլը Սերժ Սարգսյանից ժառանգել է տարածաշրջանի ամենաուժեղ բանակը, այդ մասին ես չեմ ասում, ասել է ինքը` տավուշյան մարտերի ժամանակ: Եթե բանակը թալանված էր ու ջարդոններով լցված, ինչպե՞ս էր հայտարարում, որ այն ամենահզորն է՝ միտված տարածաշրջանում խնդիրներ լուծելու: Թող կողմնորոշվի` ինչպե՞ս կարող է 2020 թվականի հուլիսին նույն բանակը մարտունակ լինել, սեպտեմբերին` անմարտունակ: Սա խճճվել է իր ստերի մեջ: Եվ, որ ամենակարեւորն է, այս մարդու ժամանակ են օկուպացվել Հայաստանը, հանձնվել Արցախը: Մեր բանակը ոչ միայն Հայաստանը պաշտպանելու համար է ստեղծվել, այլեւ` Արցախը: Նույն Նիկոլը բանակում շատերին հերոսացրել է, հերոսի կոչումներ տվել, հետո՝ մի քանի տարի անց, դատել, ինչպես Տիրան Խաչատրյանի դեպքում եղավ: Շիզոֆրենիկ է այս մարդը, չի կարող նույն մարդը հերոսի կոչում ստանալ նույն իշխանության կողմից, հետո պարզվի, որ այդ մարդը պատերազմի ժամանակ թերի գործողություն է կատարել: Դատարաններն էլ Նիկոլի հրահանգով կրկնում են նույն հիմարությունը: Աշխարհի ո՞ր երկրում կարող էիք տեսնել, որ երկրի պաշտպանության նախարարն ասի` ուժով հետ չենք բերելու մեր հողերը: Բա էլ ինչի՞ համար եք բանակ պահում: Բանակի գործը ռազմական ուժով սահմաններ պաշտպանելն է: Զզվացրին իրենց թալանով, իրենցից մեծ թալանչի, բանակի հերը անիծած մարդ չկա: Ինձ զարմացնում են սպարապետ Վազգենի կողքով քայլած մարդիկ, ովքեր այսօր սրա կողքով են ֆռֆռում: Ի վերջո, Նիկոլը նույն Նիկոլն է, ով իրեն չի դավաճանում, հիշեք՝ ինչեր էր գրում իր թերթում բանակի ու Վազգենի մասին, հիմա գնացել է Եռաբլուր` բանակ, հա բանակ: Դու ի՞նչ կապ ունես բանակի հետ: Բանակ չենք ստեղծել սրանց համար, որ ցեղասպանությունը կասկածի տակ դնեն: Նույնն է, թե Պուտինը կասկածի տակ դնի Հիտլերի կողմից ԽՍՀՄ-ի վրա հարձակումը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում