Ուկրաինան կորցրել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Վելիկա Նովոսիլկա գյուղը
Ուկրաինական DeepState նախագիծն իր ճակատային քարտեզի վերջին թարմացումում նշում է ուկրաինական բանակի կորուստը Վելիկա Նովոսիլկա գյուղում։
Գյուղը փոքր, բայց ռազմավարական կարևոր կետ է Դոնեցկի, Զապորոժիայի և Դնեպրոպետրովսկի շրջանների սահմանների խաչմերուկում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Վելիկա Նովոսիլկայի գրավման մասին, սակայն ուկրաինական հրամանատարությունը դեռ պաշտոնապես չի ընդունել գյուղի կորուստը։