Ալյասկայում վթարի է ենթարկվել ամերիկյան F-35 կործանիչ
Ալյասկայում վթարի է ենթարկվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ օդաչուին հաջողվել է փրկվել։
Վթարի պատճառները պարզվում են։
Նշվում է նաև, որ ամերիկյան կործանիչը կատարելիս է եղել վարժական թռիչքներ՝ զորավարժությունների շրջանակներում, որոնք սկսել են արդեն մի քանի օր։