Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Լենինգրադի մարզում
Լենինգրադի մարզում խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
«Լադոգա լճի վրա, Վսևոլոժսկի շրջանից ոչ հեռու, հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարք: Ավերածություններ կամ զոհեր չկան», - պնդել է Ալեքսանդր Դրոզդենկոն։
Նշվում է, որ ուկրաինական բանակը հարձակվել է մի քանի ուղղություններով։