Խոշոր ահաբեկչական պայթյուն Անկարայում
Անկարայում խոշոր ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկացնում է demokrathebr.net կայքը։
Երեկ երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ կոչվող այգու մոտակայքում խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Ահաբեկիչները պայթուցիկով բեռնված ավտոմեքենան մոտեցրել են մարդաշատ վայրի մոտ և պայթեցրել։ Ահաբեկչության հետևանքով 34 հոգի մահացել է, 126 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Անկարայի պաշտոնական շրջանակների հավաստմամբ պայթյունն իրականացրել են քրդական PKK կազմակերպության ձախ թևի զինյալները։
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա երրորդ ահաբեկչությունն էր Անկարայում։ Վերջինը տեղի էր ունեցել փետրվարի 17-ին։