Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Այսօր ստացա իմ «մերկապարանոց պնդումների» վերաբերյալ դատախազության արձագանքը․ Քոչարյան

Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Խոսել էի ոստիկանության կողմից առանց տեսաձայնագրման անձնական խուզարկություն իրականացնելու և առանց ձերբակալված անձի լռելու իրավունքը նրան պարզաբանելու ինքնախոստովանական հայտարարություն վերցնելու անթույլատրելիության մասին:
 
Այսօր ստացա իմ «մերկապարանոց պնդումների» (ըստ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ն. Թոփուզյանի որակման) վերաբերյալ դատախազության արձագանքը:
Եվ այսպես, ներկայացնում եմ դատախազի թեզերը վերոգրյալ խնդրի առնչությամբ՝ առանց մեկնաբանությունների.
 
1) ձերբակալվածի իրավունքները չպարզաբանված լինելը պետք է ապացուցի ձերբակալվածը և ոչ թե վարույթ իրականացնողը
 
2) ձերբակալվածի իրավունքների ցանկը նրան ստորագրությամբ հանձնելը իրավունքների պարզաբանման փաստի ապացույց է,
«Ոստիկանության մասին» օրենքով նախատեված իրավունքների բանավոր պարզաբանման պարտականությունը (խոսքը գնում է 5-րդ հոդվածի 4-րդ մասի մասին) պարտադիր չէ, որովհետև նախատեսված չէ քրեական դատավարության օրենսգրքով,
 
3) Քրեական դատավարության օրենսգիրքը «Ոստիկանության մասին» օրենքից ավելի բարձր իրավաբանական ուժ ունի,
 
4) Եթե ձերբակալվածը չի հայտարարում իր իրավունքների խախտման մասին, ապա պաշտպանն էլ ինչ՞ու է նման հայտարարություն անում (զարմանում է, թե որպես պաշտպան ես ինչ՞ի եմ հուզվել),
 
5) ապացույցը մասնակի անթույլատրելի չի կարող ճանաչվել, որովհետև քրեական դատավարության օրենսգրքով ապացույցը մասնակի անթույլատրելի ճանաչելու կարգ չկա,
 
6) ոստիկանությունը անձնական խուզարկություն կարող է կատարել առանց տեսաձայնագրման, որովհետև դատավարական օրենքով նման կարգ նախատեսված չէ, և որովհետև ոստիկանությունը քննչական գործողություն կատարելու իրավունք չունի (այդ դեպքում, չեմ հասկանում, 5000 դրամանոց ընթերականերին էլ ինչ՞ու են ծանրաբեռնում, սա էլ օրենքով նախատեսված չէ «ոստիկանական» անձնական խուզարկության համար)։ Փաստորեն, քննիչի մոտ անձնական խուզարկության ենթարկվելը «բախտավորություն է», գոնե կտեսաձայնագրվի,
 
7) թերևս ամենացնցողը. գոյություն ունի անձնական խուզարկության չորս տեսակ...
Հիմա նոր եմ հասկանում, թե ինչն է ինձ խանգարում փաստաբանությամբ անվրդով զբաղվելու համար. այս դատախազի դիպլոմի բացակայությունն իմ կյանքում, ես այ էդ նույն դիպլոմից եմ ուզում, ավելի ճիշտ՝ դիպլոմ տվողից եմ ուզում...