Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Կգան թուրքի բ․․ի տղաներ, կհամոզեն, որ մենք ոչ մի հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվելու, բայց չհավատաս թուրքի լամուկներին․ Վազգեն Սարգսյանն արդեն պատասխանել է Սասուն Միքայելյանին

Հայոց բանակի օրվա առիթով Եռաբլուրում գտնվող ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը տառացիորեն խուսափում էր լրագրողներից․ ինչպես ասում են՝ երեսատեղի չուներ։ 

Նախ, անկեղծ լինելու համար, պետք է նկատել, որ ընդհանրապես զարմացրեց, որ նա այցելել է Եռաբլուր, քանի որ վերջին շրջանում՝ հայրենի հողերի հանձնման ֆոնին, նա անհետանում է, կամ, մեղմ ասած, ընդհատակ է անցնում։ Հայտնվում է առիթից առիթ՝ տարվա մեջ 2-3 անգամ, այն էլ ակնթարթային ու անհեթեթ, երկրապահին ոչ հարիր հայտարարություններով։

Մյուս կողմից էլ, օրակարգում նրա ֆիզիկական ներկայության լինել-չլինելը մեծ հաշվով ոչինչ չի փոխում, քանի որ այն հարցերի պատասխաններն ու այն գործողությունները, որոնք կարելի է սպասել երկրապահ կամավորների միության նախագահից երկրի օրհասական պահին՝ երկու դեպքում էլ բացակայում է։

Դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ, նա, իր համար շատ «հարմար» պահի, շատ անհավանական հատվածում կասկածելի «վիրավորում» ստացավ և ընդհատակ անցավ այնքան ժամանակ, մինչև պատերազմն անցանկալի ավարտ ունեցավ։

Հետո մի օր հայտնվեց ու զղջաց պարտության համար ու նորից գնաց։

Մեկ ուրիշ անգամ հայտնվեց ու ասաց, թե՝ «կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»։

Եթե այս արտահայտությունն աներ շարքային մի քաղաքացի, գուցե ինչ-որ տեղ մարսվեր ու անցներ, սակայն, երբ Երկրապահ կամավորների միության նախագահը պաշտոնապես հայտարարում է, թե՝ հնարավորություն չունենք կռվելու թշնամու դեմ, սա արդեն անմիջական հարված է մեր բանակին ու հայ զինվորին՝ իր պատճառահետևանքային կապերով։

Տավուշի մարզից տարածքներ հանձնելու ընթացքում ու դրանից հետո, Սասուն Միքայելյանը դարձյալ անհետացավ։ Այժմ էլ հայտնվեց, ու էլի հերթական անհեթեթ հայտարարությունը։ Նա ասաց, որ եթե խոսի՝ կխանգարի բանակցություններին։

Իհարկե, գործող իշխանության ու Ադրբեջանի «համագործակցության» պարագայում, որտեղ Հայաստանի ղեկավարությունը միշտ կատարողի ու հանձնողի դերում է, դժվար է պատկերացնել, թե ինչ բանակցությունների մասին է խոսքը, կամ ինչին պետք է խանգարի Միքայելյանը՝ նոր կապիտուլյացիայի՞ն․․․ եթե այո՛, ապա տվյալ պահին ճիշտ կլիներ խոսել, բայց լրագրողի դիտարկմանը, թե՝ նախկինում միշտ խրոխտ, կոշտ ու «դուխով» հայտարարություններ են լսել ԵԿՄ նախագահից, Սասուն Միքայելյանի պատասխանը հուսադրող չեղավ։ 

Նա ասաց․

«Այսօր «դուխով» խոսքը՝ խելոք մնալն է․․․  ի՞նչ անեմ, կանգնեմ ասեմ՝ գնանք Մուշ, Սասուն, Արդահա՞ն»․․․

Ու Սասուն Միքայելյանը խելոք և սուսփուս մնում է՝ չխանգարելով ու չընդդիմանալով երկրի հանձնման գործընթացին։ Այս տրամաբանության մեջ արդեն զավեշտալի է նրա հայտարարությունը, թե՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործն է շարունակում։

Այսինքն, նա, ով անմիջապես մասնակցում է երկիրը քանդելու գործընթացին, նսեմացնում է բանակի ուժն ու արժեզրկում զինվորին, ուզում է համոզել, թե իբր ինքը շարունակում է բանակաշինության հիմնադիր Սպարապետի գործը․․․

Զերծ մնալով բոլոր տիպի մեկանաբանություններից, թերևս այստեղ բավական է միայն մեջբերել Վազգեն Սարգսյանի խոսքը, ով մի առիթով ասել է․

«Կգան թուրքի բոզի տղաներ, ովքեր կհամոզեն, որ մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանի դեմ կռվելու, բայց դու չհավատաս թուրքի լամուկներին…»։

 

Արմինե Մկրտումյան