Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

ՀՀ Զինված ուժերը քաղաքական իշխանության ինքնահաստատման և ինքնագովազդի հարթակը չեն. ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

«Հայոց պետականության անվտանգության գլխավոր երաշխավոր՝ ՀՀ Զինված ուժերը նշում են կազմավորման 33-ամյակը։

ՀՀ ԶՈՒ ակունքներում Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական ջոկատների ներդրումն է, նաև՝ ողջ  հայության Հայոց բանակ ունենալու նվիրական երազանքը։ Այն ամրակուռ և մարտունակ կառույց դարձավ՝ անցնելով  1992-94թթ․ Արցախի ազատագրական պայքարի հերոսական ուղին,  հաղթահարելով բազում փորձություններ ու մարտահրավերներ՝  հակառակորդին պարտադրելով խաղաղություն ու տևական զինադադար։

Նորանկախ Հայաստանի  ամենամեծ  ձեռքբերումներից մեկը՝  Հայոց բանակը,  զինված ուժերի, զինվորականի անկոտրում կամքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ երկար տարիներ կարողացավ ապահովվել Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը։

Ցավոք, օրվա իշխանությունների ազգադավ ու ավերիչ քաղաքականության հետեւանքով ՀՀ Զինված ուժերն ու  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը մենակ մնացին թուրք-ադրբեջանական  ահաբեկչական տանդեմի սանձազերծած  44-օրյա ահնհավասար պատերազմում։

Խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր Հայոց բանակի կազմում իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի և Հայոց պետականության։

Հատուկ խոնարհում և գնահատանք  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որը, թեև դավաճանվեց թիկունքից, սակայն բացառիկ անձնազոհությամբ  կարելին արեց դիմագրավելու 2023 թ. սեպտեմբերյան ցեղասպանական ագրեսիան։

Շնորհավորելով ՀՀ Զինված ուժերին, կրկին վերահաստատում ենք՝

 հերոսը Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանունակությունը երաշխավորող հայ զինվորն է, երկրի սահմանները պահող զինվորականը,

ՀՀ Զինված ուժերը կարիք ունեն իրական, արմատական բարեփոխումների, որոնց առանցքում մարտունակության բարձրացումն է, սոցիալական, կենցաղային պայմանների բարելավումը։

ՀՀ Զինված ուժերը քաղաքական իշխանության ինքնահաստատման և ինքնագովազդի հարթակը չեն, այլ երկրի մարտունակությունն  ու պաշտպանունակությունը  երաշխավորող կառույց, որին զերծ պետք է պահել դիլետանտիզմից, ցնցումներից ու նսեմացումից։ 

ՀՀ Զինված ուժերը կենսականորեն  կարիք ունեն ՈԳՈՒ, ՀԱՂԹՈՂԻ հոգեբանության վերադարձի, որը հնարավոր է ներազգային համերաշխությամբ, ազգային-պետական ուղեգծի հաստատումով։

Մենք պարտավոր ենք համախմբվել  ազգային-պետական իդեալների ու շահերի շուրջ՝  մերժելով մեզ պարտադրվող նվաստացածի ու պարտվածի խարանը։

Հայոց բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և խաղաղ ապագայի երաշխիքը։

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են։