«Բարսելոնան» և Գավին կերկարաձգեն պայմանագիրը մինչև 2031 թվականը
Գավին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Կատալոնական ակումբը և 20-ամյա կիսապաշտպանը համաձայնության են եկել նոր պայմանագիր կնքելու շուրջ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը: Գավիի հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո:
Կողմերը դեռ որոշ մանրամասներ ունեն հարթելու։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գավին անցկացրել է 11 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։