Թուրքիան և Հունաստանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային զարգացումները։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետիտիսի հետ։
Արտգործնախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ նախարար Ֆիդանի և նրա հույն գործընկեր Գերապետիտիսի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առաջիկայում կայանալիք թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նախապատրաստական աշխատանքները։
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային իրադարձությունները։