ԱՄՆ-ում խորհրդավոր անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Առեղծվածային անօդաչու թռչող սարքերի նոր հայտնաբերումներ են գրանցվել ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում այն բանից հետո, երբ Դաշնային ավիացիոն վարչությունը չեղարկեց թռիչքների ժամանակավոր սահմանափակումները:
Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։
Enigma Labs գիտահետազոտական ընկերությունը հայտնել է, որ 2024 թվականի նոյեմբերից 650 անօդաչու թռչող սարքեր են գրանցվել Միացյալ Նահանգներում, որոնց մեծամասնությունը հյուսիս-արևելքում:
2025 թվականի հունվարին ընկերությունը գրանցել է 49 նոր անօդաչուներ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Դելավերում, Փենսիլվանիայում և Վիրջինիայում: