Մոսկվան և Անկարան մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի վերաբերյալ
Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Տ. Բիլգիչի հանդիպումը։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մանրամասն քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Զրույցի ընթացքում արծարծվել են նաև հետխորհրդային տարածքում զարգացման արդի հարցեր։
Մասնավորապես, մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի վերաբերյալ։