ԱՄՆ-ում նշել են, որ Իսրայելը կարող է կանգնած լինել Ջոն Քենեդիի սպանության հետևում
Իսրայելը կարող էր կանգնած լինել Ջոն Քենեդու սպանության հետևում:
Այս մասին RT-ի եթերում նշել է ԿՀՎ նախկին սպա Ֆիլիպ Ջիրալդին:
Նա նշել է, որ այս տեսությունը հայտնի է ԱՄՆ-ում։ Պատճառն այն է, որ Քենեդին պատրաստվում էր ստիպել իսրայելական լոբբիին գրանցվել ԱՄՆ-ում որպես օտարերկրյա գործակալ։
Ամերիկյան հետախուզական ծառայությունները լռել են ԱՄՆ-ում տեղի ունեցած շատ բաների մասին, ընդգծել է Ջիրալդին։
«Այո, շատ պատմություններ կան, որոնք դեռ բացահայտված չեն»,- եզրափակել է նա։