Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Խարկովին և Օդեսային
Անցած գիշեր Ուկրաինան կրկին ենթարկվել է ռուսական «Շահեդ» տեսակի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակմանը:
Այս մասին հաղորդվում են ուկրաինական լրատվականները:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ռուսները անօդաչու թռչող սարքից հարված են հասցրել քաղաքի Նովոբավարսկի շրջանում գտնվող քաղաքացիական ձեռնարկության տարածքում։
Հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել: Նշվում է, որ այրվում է գազատար, որն օգտագործվում էր ձեռնարկությունում արտադրության համար։
Հաղորդվում է, որ վիրավորվել է մի կին և երեխա։