Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին
Ռյազանի նավթավերամշակման գործարանը, որը խոշորագույններից է Ռուսաստանում, ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը հարված է հասցրել նավթավերամշակման գործարանին, հայտնում է Reuters-ը։
Նավթավերամշակման գործարանում հրդեհվել է նավթի պահեստը:
«Վնասվել է երկաթուղու բեռնման տեխնիկան։ Երկաթուղու վրա բեռնում չի եղել, նրանք դադարեցրել են նավթի վերամշակումը»,- նշել է հրատարակության աղբյուրներից մեկը։