Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

«Հայոց կոտորածները նախապատրաստել ենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ»․ Փաշինյան

Փաշինյանը շարունակում է դրվագներ ներկայացրել բանտային օրագրից․

««Ցեղասպանության մեխանիկան» 20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (հատված)

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։ Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ սրի քաշվող միլիոնավոր ներկայացուցիչներ և տվյալ ազգի ուրիշ միլիոնավոր ներկայացուցիչներ, ովքեր անմռունչ սպասում են սրի քաշվելու իրենց հերթին։ Ավելի ճիշտ՝ չեն սպասում իրենց հերթին, այլ մի ներքին հույս ունեն, որ այդ ճակատագիրը կշրջանցի իրենց։

Հենց նոր բոլորի և յուրաքանչյուրի աչքի առաջ իրենց նման բազմության սրախողխող արեցին, բայց յուրաքանչյուրը և դեռևս կենդանի բոլորը, միևնույն է, մի ներքին համոզմունք և հույս ունեն, որ նույնը իրենց հետ տեղի չի ունենա։ Յուրաքանչյուրն ինքն իրեն վստահեցնում է, թե տեղի ունեցողը կշրջանցի իրեն, տեղի ունեցողը իրեն չի վերաբերում և ուրեմն՝ ավելի լավ է ինքը չխառնվի, և բռնությունը գուցե չնկատի իրեն։

Ինձ միշտ զարմացրել են այն տեսարանները, երբ մի տասնյակ՝ թեկուզ զինված մարդիկ գնդակահարության և խոշտանգումների են քշում հազարների. թեկուզ անզեն և հյուծված հազարների։ Թեկուզ զինված՝ տասնյակները անզոր են թեկուզ անզեն՝ հարյուրյակների, հազարների դեմ։ Նույնիսկ եթե անզոր չեն, եթե անգամ նրանց շանսերը հավասար են, եթե նույնիսկ հավասար չեն. չէ՞ որ քշվողների 90 տոկոսի վերջը խիստ կանխատեսելի է։

Եվ ուրեմն՝ եթե մեռնելն է, ինչո՞ւ չմեռնել արժանապատիվ, ինչո՞ւ անապատ քշվող հայերը չեն հարձակվել ու ջնջխել իրենց քշող ասկյարներին։ Մի պարզ պատճառով. զինված պահակախմբերի վրա առաջին հարձակվողները մեծ հավանականությամբ պետք է տեղում զոհվեին, նրանց հետևողները միայն պահակախմբի զենքին տիրանալու շանս պիտի ունենային։

Ահա այստեղ է խնդիրը. ոչ ոք չի ցանկացել լինել առաջին հարձակվողը, այսինքն՝ պոտենցիալ զոհը։ Դեռ ավելին, ոչ ոք չի ցանկացել լինել հարձակվողների երկրորդ խմբի մեջ, ոչ ոք չի ցանկացել վտանգել իրեն, ոչ ոք չի ցանկացել քայլ անել իրավիճակի փոփոխության ուղղությամբ։ Բոլորը հույս են ունեցել, որ ուրիշ ինչ-որ մեկը, ինչ-որ ուրիշներ իրենց փոխարեն կպայքարեն էլ, կազատագրեն էլ, կզոհվեն էլ, և իրենք կվայելեն այդ ուրիշների կյանքի գնով ձեռքբերված ազատությունը։

Սպանդանոցի ճանապարհին բոլորը սպասել են, որ հայտնվի որևէ մեկը, որ անի այն, ինչն այնքան պարզ ու տրամաբանական է թվում, ինքնին ենթադրվող ու հասկանալի։ Բոլորը սպասել են, որ այդ մեկը կհայտնվի, բոլորը համոզված են եղել, որ այդ մեկը իրենք չեն։ Բոլորը զարմացած են. մի՞թե չկա այդ մեկը, բոլորը թուքումուր են անում բոլորին՝ այդ մեկը դառնալ չցանկանալու համար։

Բոլորը փորձում են քշվող մահապարտների անծայրածիր շարքում աննկատ մնալ, մինչև հայտնվի այն մեկը, որ հայտնի չէ, թե ով է, բայց յուրաքանչյուրին հայտնի է, որ դա ինքը չէ, յուրաքանչյուրին հայտնի է, որ ենթադրվող անելիքը իր անելիքը չէ, յուրաքանչյուրին հայտնի է, որ իր անելիքը մահապարտների շարքում անմռունչ և հնազանդ քայլելն է՝ շառից և փորձանքից հեռու։

Այս մտածողությունն է հնարավոր դարձնում ցեղասպանությունը, սա է կոչվում ցեղասպանության մեխանիկա։ Որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան։

Հայոց կոտորածները տարիներ են տևել, բայց դրանք նախապատրաստվել են երկար դարերի ընթացքում, և դա ոչ թե ուրիշներն են նախապատրաստել, այլ մենք ինքներս՝ որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ։

Այս ամենը չեմ գրում պատմական վերլուծություն անելու համար. դա թող անեն պատմաբանները՝ Սերժ Սարգսյանի ստեղծելիք հայթուրքական համատեղ հանձնաժողովում։ Շատ ավելի կարևոր է հասկանալ այսօրվա, ընթացիկ քաղաքական և հանրային պրոցեսների պատմական իմաստը, ձևակերպել այն մարտահրավերը, որ ծառացած է մեր առաջ, և որի դեմ պայքարը միավորել է մեզ. դա նույն՝ ցեղասպանության մեխանիկան է։

Այսօր, հենց հիմա Հայաստանի ժողովուրդը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդությամբ պայքարում է ինքն իրեն ցեղասպանության մեխանիկայից դուրս դնելու համար։ Սա մի փոփոխություն է, որի արդյունքում մարդը տվյալ երկրի բնակչից վեր է ածվում քաղաքացու, և ուրեմն՝ որևէ մեկի դեմ տեղի ունեցող ապօրինությունը համարում է ի՛ր դեմ տեղի ունեցող ապօրինություն, այդ ապօրինության դեմ պայքարը համարում է իր անձնական գործը, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված է այսօր, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար, որ հաստատված կլինի վաղը, և ուրեմն՝ պատրաստ է իրենից կախվածը անել՝ անարդարության և ապօրինության դեմ պայքարին աջակցելու, այդ պայքարը խթանելու և նրա անշրջելի և վերջնական հաղթանակին հասնելու համար։

Մեծ հաշվով, այս պայքարի, քաղաքացիական պայքարի հիմքում ընկած է «ցեղասպանություն» տերմինի, հասկացության ասոցիատիվ ընկալման փոփոխությունը։ Հայ ավանդական մտածողությունը «ցեղասպանություն» հասկացությունը նույնացնում է «թուրքի», այսինքն՝ թշնամու, արտաքին աշխարհի թշնամական գործողությունների հետ։ Նոր հայաստանյան մտածողությունը երևույթը փորձում է ընկալել ինքնահայեցման միջոցով, փորձում է ընկալել երևույթի ներքին պատճառները, որ թաքնված են ցեղասպանված ժողովրդի, այսինքն՝ մեր իսկ մտածողության հիմքում։

Ավանդական մտածողությունը ցեղասպանության կանխարգելումը, այսինքն՝ կրկնության բացառումը կապում է արտաքին աշխարհում փոփոխություններ հարուցելու հետ (ցեղասպանության միջազգային ճանաչում և այլն), նոր մտածողությունը շատ ավելի կարևոր է համարում ներքին փոփոխությունները, փոփոխությունները հանրային մտածողության և հանրային հարաբերությունների ոլորտում։ Նման մոտեցումը հենվում է այն գիտակցության վրա, որ ցեղասպանության մեխանիկան այսօր էլ թելադրում է մեր հանրային մտածողության և հարաբերությունների կերպը, կանխորոշում մեր հանրային և անհատական վարքագիծը։

Անարդարությունը, ապօրինությունը, լկտիությունը, բեսպրեդելը ասկյարի նման այսօր էլ մեզ զրկում են հայրենիքից, և մեզնից յուրաքանչյուրը հույս ունի, որ ինքը չի դառնա ապօրինության զոհ, և նման ճակատագրից խուսափելու համար հարկավոր է լուռ ու մունջ ապրել որպես հնազանդ հպատակ։

Այսպես, թերևս, մտածում էին Երևանի Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ, երբ լսեցին Պողոս Պողոսյանին սպանելու լուրը։ Բուզանդի փողոցի բազմաթիվ բնակիչներ մտածում էին, թե իրենք չեն դառնա քոչարյանական բեսպրեդելի զոհը, քանի որ չէին հանդիպում նրան ու չէին ասում «Բարև, Ռոբ»։ Եվ ուրեմն՝ Քոչարյանի թիկնազորը սամասուդի չի ենթարկի իրենց, քանի որ իրենք իրենց տներից դուրս էլ չեն գալիս։ Բայց սխալվում էին Բուզանդի փողոցի այսպես մտածող բնակիչները, որովհետև շատ չանցած Քոչարյանի կարմիր բերետավորները նրանց դուրս վռնդեցին իրենց իսկ տներից։

Երբ Բուզանդի փողոցի բնակիչներին դուրս էին շպրտում իրենց տներից՝ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանը իրեն պաշտպանված էր զգում, նրան թվում էր, թե տեղի ունեցողը չի առնչվում իր հետ, նրան թվում էր, թե բեսպրեդելը չի հասնելու իրեն։ Բայց հասավ. իհարկե, ոչ թե իր տան մեջ, այլ միայն շենքի մոտակայքում։

Երբ Մարտի 1-ին բեսպրեդելը գնդակահարում էր Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Տիգրան Աբգարյանին, մյուսներին, Արթուր Սահակյանի «Ռադիոլուրը» ինֆորմացիոն աջակցություն էր հասցնում մարդասպաններին՝ ստահոդ լուրերի տարածման առաջնային խողովակ դառնալով։ Արթուր Սահակյանը գաղթական է հիմա, և նրա բախտը բերել է. նրա փոխարեն մարդասպանները հոշոտել են իր հանրապետական ընկերոջը, նույն մարդասպանները, որոնց թիկունքին էին Արթուր Սահակյանը և նրա հանրապետական սպանված բարեկամը՝ 2008 թվականի մարտի 1-ին։

Այս մարդիկ՝ Արթուր Սահակյան, Գագիկ Պողոսյան, Շահեն Հովասափյան, Պողոս Պողոսյան, Լևոն Գուլյան՝ անմռունչ դեպի Դեր Զոր քշվող նահատակներից են, ցեղասպանության մեխանիկայի զոհեր, որոնք ուրիշների հետ տեղի ունեցողը իրենց հետ տեղի ունեցող չեն համարել, իսկ երբ բեսպրեդելը հասել է իրենց՝ զարմացել են. մի՞թե չկա մեկը, որ այս ամենին, այս լկտիությանն ու ապօրինությանը վերջ դնի»։