Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում
Թուրքիայի Բուրսա քաղաքի Նիլուֆեր շրջանում 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ երկրաշարժը մեծ խուճապ է առաջացրել Ստամբուլում և հարևան նահանգներում: