Իրանի ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը ներկայացրել են «Գազա» գերծանր անօդաչու թռչող սարքը
Իրանի ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը ներկայացրել են «Գազա» գերծանր անօդաչու թռչող սարքը, ցուցադրել դրա հնարավորությունները՝ զորավարժությունների ընթացքում ոչնչացնելով 8 թիրախ, հաղորդում է IRNA-ն։
ԱԹՍ-ը նախատեսված է հետախուզության, դիտարկումների և կետային հարվածների համար, հագեցած է բարձր ճշգրտության զինամթերքով և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով: