Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Չապահովվեց Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի վերադարձի արժանապատիվ իրավունքը․ «Human Rights Watch»

«Գեղարդ» հիմնադրամ․

Պաշտոնական Բաքուն, որպես կանոն, չի ընդունում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում իր հասցեին հնչող քննադատություններն ու դրանք համարում է կողմնակալ։ Ավելին՝ տարբեր ամբիոններից հնչեցնում է, որ Ադրբեջանում ոչ ոք իր քաղաքական հայացքների համար չի հետապնդվում, հետևաբար՝ երկրում քաղբանտարկյալներ չկան։ Սակայն օրեր առաջ «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համաշխարհային զեկույց 2025»-ը, որում անդրադարձել է նաև Ադրբեջանին՝ զեկույցը բաժանելով 4 հատվածների՝ «Կառավարության քննադատների հետապնդում», «Խոսքի և ԶԼՄ-ների ազատություն», «Խոշտանգումներ և վատ վերաբերմունք», «Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն»։

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի կառավարությունը ներքին քննադատների դեմ ճնշումները խստացրել է անգամ նոյեմբերին, երբ հյուրընկալել էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովը: «Համաժողովից մի քանի ամիս առաջ իշխանությունները ձերբակալեցին տասնյակ անձանց, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների՝ քաղաքական դրդապատճառներով: Նրանք շարունակեցին միջամտել խոսքի և հավաքների ազատության իրավունքներին․․․ Կալանավայրերում խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը նույնպես շարունակվել են»,- ընդգծված է զեկույցում։

Փաստաթղթում անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականի փետրվարին և սեպտեմբերին Ադրբեջանում անցկացված նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Ըստ զեկույցի՝ դրանք չեն համապատասխանում ազատ և արդար ընտրությունների չափանիշներին․ «Միջազգային դիտորդները դրանք համարեցին «քննադատական ձայների խեղդմամբ և քաղաքական այլընտրանքների բացակայությամբ անցկացված» և «մրցակցությունից զուրկ»։

Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաև Ադրբեջանի ստանձնած պարտականություններին, որոնք վերաբերում են Արցախի հայերի վերադարձի իրավունքին․ «Չնայած իր ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանն գործնական քայլեր չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հեռացած էթնիկ հայերի վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքն ապահովելու կամ նրանց սեփականության իրավունքները վերականգնելու համար»։

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) անցյալ տարվա հունվարին չի վավերացրել Ադրբեջանի պատվիրակության մանդատը, քանի որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել իր հիմնական պարտավորությունները։

Անդրադառնալով նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական հակառակորդներին, ակտիվիստներին և ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներին՝ կազմակերպության զեկույցում ասված է, որ 2024 թվականին իշխանությունները կեղծ և անհիմն մեղադրանքներ են ներկայացրել վերջիններիս հասցեին՝ բռնաճնշումների և ձերբակալությունների նոր ալիք սկսելով։ Ավելին՝ 2024 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահը համաներման մասին հրամանագիր է ստորագրել, սակայն քաղաքական դրդապատճառներով ազատազրկված որևէ անձի անուն ցուցակում չի ներառվել։

Սկսած 2023 թվականի նոյեմբերից՝ Բաքվի իշխանությունները թիրախավորել են առնվազն երեք անկախ մեդիա հարթակների՝ Abzas Media, Toplum TV և Kanal 13՝ ձերբակալելով նրանց լրագրողներին։

«2024 թվականի օգոստոսին իշխանությունները քրեական նոր մեղադրանքներ են ներկայացրել «Abzas Media»-ի լրագրողների դեմ՝ ներառյալ հարկերից խուսափելը, փաստաթղթերի կեղծումը և փողերի լվացումը․․․։ Մարտին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, ոստիկանները ներխուժեցին «Թոփլում» հեռուստաընկերության գրասենյակ․․․»,- նշված է զեկույցում։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է նաև կալանավորների խոշտանգումներին՝ նշելով ոստիկանների դաժան վերաբերմունքը կալանավորվածների և դատապարտյալների նկատմամբ՝ ընդհուպ մինչև էլեկտրաշոկով ցուցմունք կորզելը, դաժան ծեծը։

Ըստ փաստաթղթի՝ ձերբակալությունների, բռնությունների ու խոշտանգումների են ենթարկվել ոչ միայն ընդդիմադիր հայացքներ, այլև՝ սեռական տարբեր կողմնորոշում ունեցողները։ Վերջիններս տարիներ շարունակ «Ադրբեջանում բախվել են պետական և ոչ պետական սուբյեկտների կողմից դաժան վերաբերմունքի, շորթման, կամայական կալանավորման և խտրականության․․։ Նրանք շարունակում են թիրախավորվել ոստիկանության կողմից»։

2025 թվականի տարեսկզբին ադրբեջանական իշխանամետ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը թեև անցած տարին որակել էր «․․․մեծ հաջողությունների տարի», այնուամենայնիվ ոչ իշխանամետ մամուլն առնչվում է ադրբեջանական իրականությանը՝ ընդգծելով երկրում տիրող բռնությունները, ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, կեղծ մեղադրանքներով շինծու դատավարությունները։ Ադրբեջանին վերաբերող միջազգային բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացրած զեկույցներն, այդ թվում՝ «Human Rights Watch» (HRW)-ի, կրկին փաստում են ալիևյան ռեժիմի կողմից իրականացվող բռնաճնշումներն ու ազատ խոսքի իրավունքից քաղաքացիների զրկված լինելը։