Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր և միջազգային հարցեր:
Այս մասին հայտնում է Belta-ն։
«Պետությունների ղեկավարներըքննարկել են ընթացիկ, միջազգային հարցեր և առաջիկա շփումների ժամանակացույցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ ղեկավարը ջերմորեն շնորհավորել է բելառուս գործընկերոջը՝ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։