Կալիֆորնիան կարող է դուրս գալ Միացյալ Նահանգներից և անկախանալ
Կալիֆորնիայի պետքարտուղար Շիրլի Վեբերը հավանություն է տվել հանրաքվեի նախաձեռնությանը, որը կբարձրացնի ԱՄՆ-ից նահանգի անջատման հարցը:
Մեծ Բրիտանիայի Brexit-ով ոգեշնչված՝ գաղափարն արդեն բուռն քննարկումների տեղիք է տվել նահանգում և ամբողջ երկրում:
Հանրաքվեին աջակցելու համար ստորագրահավաքը սկսվել է:
Եթե անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքվեն, քվեարկությունը կկայանա 2028 թվականին: Քվեարկության համար անհրաժեշտ է քվեարկողների առնվազն 50%-ի ձայները՝ բանաձեւն ընդունելու համար: 55%-ը պետք է աջակցի Կալիֆորնիայի անկախությանը: