Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ լինել ռուս-ուկրաինական հարցում
Թուրքիան հակամարտող կողմերին, ինչպես նաև արևմտյան շրջանակներին տեղեկացրել է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հարցում միջնորդելու իր պատրաստակամության մասին, սակայն այս ուղղությամբ որևէ կոնկրետություն չկա:
Այս մասին RIA Novosti-ին հայտնել է երկրի նախագահի աշխատակազմի աղբյուրը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան առաջարկում է միջնորդի դերում հանդես գալ Ուկրաինայի կարգավորման շուրջ հնարավոր ապագա բանակցություններում։
Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի հարցում դիվանագիտական նախաձեռնություններին, դա միակ ճանապարհն է հակամարտությունը լուծելու համար, ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Հաքան Ֆիդանը։