Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Տեսանյութ

«Գավառի մանկատան» սաները տեղափոխվելու են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան»-ի «Կոտայք» մասնաճյուղ

«Գավառի մանկատան» սաները, ովքեր առաջիկայում տեղափոխվելու են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և կազմակերպության «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյանի հետ շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայությունների շրջանակին, տվել իրենց հուզող հարցերն ու ստացել պատասխանները։

Երեխաներին ներկայացվել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի պատմությունը, կազմակերպության կողմից մատուցվող խնամքի տեսակները, մանկատան և կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների տարբերությունները՝ մասնավորապես այն, որ երեխաներն այստեղ ապրելու են ընտանեկանին մոտ միջավայրում՝ առանձնացված տներում (առավելագույնը 6 անձ)՝ «ՍՕՍ ընտանիքներ»-ում կամ «ՍՕՍ մայրեր»-ի խնամքին։ Խնամքի ձևը լինելու է ընտանեկանին առավելագույնս մոտ․ երեխաներն այստեղ խնամք են ստանալու մինչև 18 տարեկանը լրանալը, որից հետո նրանք անցնելու են ուղեկցող անկախ բնակության փուլ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և ուղղորդմամբ։

Հիշեցնենք, որ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում են այլընտրանքային խնամքի հետևյալ ծառայությունները՝ ընտանեկան տիպի խնամք, երկարաժամկետ և ճգնաժամային, խնամք՝ ինտեգրված ընտանիքներում, խնամք՝ խնամատար ընտանիքներում, ուղեկցող անկախ բնակության փուլ։ Կարիքի գնահատումն ու անհատական զարգացման պլանի կազմումն իրականացվում է երեխայի հետ՝ հաշվի առնելով նրա կարիքներն ու հնարավորությունները։

Երեխաները հաճախում են համայնքային դպրոց, օգտվում բուժհաստատությունների և համայնքային ծառայություններից։ Ըստ անհրաժեշտության, ստանում են հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի ծառայություններ։ Կրթությունից հետ մնացած երեխաների հետ աշխատանքում ներգրավվում են մանկավարժներ։

Երեխաների համար կազմակերպվում են բազմաթիվ դասընթացներ՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, գենդերային հավասարությանը, մասնագիտական կողմնորոշմանը. կազմակերպվում է ամառային հանգիստ։