Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Հայտնվել ենք պատմական երկընտրանքի առաջ, որից այն կողմ հարցականի տակ է դրվելու հայ մնալու իրավունքը. «ՀայաՔվե»

2023 թ․ մայիսին «ՀայաՔվե»-ն օրենքի նախագիծ ներկայացրեց հանրության աջակցության համար, որը երկու առանցքային կետ էր պարունակում՝ առաջինը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Արցախը այլ պետության կազմում ճանաչելու համար, իսկ երկրորդը՝ համանման քրեական պատասխանատվություն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։ 

«ՀայաՔվե»-ից հայտնում են․ «Մենք հստակ հասկանում էինք, որ այս երկու հարցերը սերտորեն շաղկապված են, և որ գործող վարչախումբը փորձելու է երկու հարցերում էլ առաջ մղել թուրքական օրակարգը, քանզի այն հլու-հնազանդ ծառայում է տարածաշրջանում Թուրքիայի շահերին։ Առաջին հարցում այն հետևողական տարավ Արցախի հանձման և հայաթափման, և հիմա, մեկ ու կես տարի անց, այլևս չի էլ թաքցնում, որ ի սկզբանե դրան էր գնում՝ առերևույթ, ռուսական ազդեցությունից ազատվելու համար, իրականում, Թուրքիայի առաջ ստանձնած իր քաղաքական պարտավորությունները կատարելու համար։

Հիմա վարչախումբը ձեռնամուխ է եղել Թուրքիայի առաջ ստանձնած իր հաջորդ պարտավորության կատարմանը՝ ոչ միայն հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից, այլև ընդհանրապես հարցականի տակ դնել նրա բուն եղելությունը, փորձել մեղքը բարդել Ցեղասպանության զոհերի վրա, պարբերաբար բարձրացնել այն անհեթեթ հարցը, թե ինչպես է Հայոց Ցեղասպանությունը մտել քաղաքական օրակարգ, ում էր դա ձեռնտու՝ և այսպես շարունակ։

Սա շատ պարզ նպատակ ունի՝ պատրաստել հայ հասարակությունը Թուրքիայի գերիշխանության տակ ապրելու, իսկ հեռանկարում՝ նաև նրա մեջ տարալուծվելու համար։ Այդ տրամաբանությամբ, հայ հասարակության մոտ պետք է խորացնել զոհի բարդույթը, զրկել նրան պատմական հիշողությունից և դիմադրողականությունից։ Դա նախկինում արվել է հենց Թուրքիայի հայ բնակչության հետ, որի մեծ մասը այլևս վախենում է բարձրաձայն ընդունել, որ ինքը հայ է, ստիպված իսլամ է ընդունել, և հանդես է գալիս որպես քուրդ, ալևի կամ համշենցի, բայց ոչ որպես հայ։ Թուրքիան նույնը պատրաստում է նաև Հայաստանի հայ բնակչության համար, որը հայության վերջին մեծ հավաքական քաղաքական միավորն է, և ընդունակ է կազմակերպված դիմադրություն ցույց տալ Մեծ Թուրան ստեղծելու թուրքական հավակնոտ պլաններին։ 

Մենք այսօր հայտնվել ենք պատմական երկընտրանքի առաջ, որից այն կողմ հարցականի տակ է դրվելու հայ մնալու մեր բուն իրավունքը։ Դա արվում է ոչ մեծ քայլերով, ամեն անգամ փորձելով մեր գիտակցությունից հանել մեր ինքնության ևս մեկ մասնիկ, և աստիճանաբար վերածել մեզ անարմատ, անպատմություն ու անմշակույթ քոչվորների։ Մեր դպրոցներից հանված է "Հայ Առաքելական եկեղեցու պատմություն" առարկան, Հայոց պատմությունը փոխարինվում է Հայաստանի պատմությամբ, մեր զինանշանից փորձ է արվում հանել բիբլիական Արարատը, մեր հիշողությունից ջնջել Արցախը, և այդպես շարունակ։ Այս ամենը պատահականությունների շարան չի, այլ Հայաստանը հայաթափելու խորը մտածված, լավ հաշվարկված, դաժան ծրագիր։ 

Մենք այդ հրեշավոր ծրագրին և նրա կատարածուներին պետք է դիմադրենք ամեն օր, ամեն քայլափոխին, ամեն անգամ, երբ փորձում են մեզ զրկել մեր հիշողությունից, մեր ժառանգությունից, հայ լինելու մեր բնատուր իրավունքից։ Ձեզ մոտ չի ստացվելու, որքան էլ դուք ձեզ կոտորեք, որքան փորձեք մարդկանց խաբել, որքան էլ փորձեք թմրացնել նրանց գիտակցությունը՝ ձեր թույնը ձեզ է թունավորելու, իսկ մեր ժողովուրդը այս ամենից դուրս է գալու էլ ավելի գիտակից, միասնական ու վճռական։ Դուք էլ ոչ միայն արժանանալու եք պատնության դատին, այլև մարդկային դատարանին, և այդ օրը անշեղորեն մոտենում է»։