ՀԱՄԱՍ-ը կարող է հրաժարվել Գազայի հատվածի վերահսկողությունից
ՀԱՄԱՍ խմբավորումը կարող է հրաժարվել Գազայի հատվածի վերահսկողությունից ռազմական գործողությունների ավարտից հետո։
Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով Al Arabiya-ին։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի խոսնակ Մուսա Աբու Մարզուկը սաուդյան Al Arabiya լրատվականին ասել է, որ խմբավորումը պարտադիր չէ, որ ձգտի կառավարել Գազայի հատվածը Իսրայելի հետ պատերազմից հետո:
Նրա խոսքով՝ Համասը հասկանում է, որ ապագայում ոլորտը կառավարելու համար կպահանջվի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային աջակցություն, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի աջակցությունը։
Մարզուկն ասել է, որ խումբը պատրաստ է մի շարք հարցերով բանակցել Միացյալ Նահանգների հետ։