Ադրբեջանն ավարտում է օկուպացված Արցախում Վարանդա-Շուշի ավտոմայրուղու կառուցումը
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը ավարտում է օկուպացված Արցախում Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի ավտոմայրուղու շինարարությունը, որը կառուցվել է նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով։
Գործող ճանապարհի երկարությունը 101 կիլոմետր է, նոր ճանապարհի երկարությունը՝ 81,7 կիլոմետր։ Նոր ճանապարհը 19,3 կիլոմետրով ավելի կարճ է։
Ճանապարհի առաջին 48 կմ-ը կառուցված է վեց գոտիով, մնացած 33,7 կմ-ը՝ չորս գոտիով։ Ճանապարհի մակերեսի լայնությունը համապատասխանաբար 29,5 մ և 21,5 մ է։