Ռազմական բախում և մարտեր Կոնգոյում․ կան մեծ թվով զոհեր նաև ՄԱԿ-ի խաղաղապահների շրջանում
Կիրակի գիշերը կատաղի մարտեր են սկսվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելքում գտնվող Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքի շուրջ։
Այս մասին հայտնում է France 24-ը։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Անգոլայի գլխավորած միջնորդական ջանքերի ձախողումից հետո M23 խմբավորման ապստամբները և 3000-4000 ռուանդացի զինվորներ շրջապատել են Գոման, որն ունի մեկ միլիոն բնակչություն։
Գոմայից տասը կիլոմետր հեռավորության վրա ինտենսիվ մարտերի և ողջ օրվա ընթացքում ծանր զինատեսակների կիրառման մասին տեղեկությունը հաստատել է France 24-ի թղթակիցը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ փակվել է քաղաքի օդանավակայանը։ Տեղեկություններ կան ՄԱԿ-ի խաղաղապահների շրջանում զոհերի մասին։
ՄԱԿ-ը սկսել է Գոմայից տարհանել իր անձնակազմի մի մասին։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ավելի վաղ կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել քաղաքը։