Քանի որ շատերը չգիտեն․ մանրամասներ՝ 300.000 դրամը չգերազանցող մուտքերի հայտարարագրման մասին
Գործարար Սամսոն Գրգորյանը գրել է․
«Քանի որ շատերը չգիտեն.
Հայտարարագրում հարկավոր չէ ներկայացնել ձեր հաշվեհամարներին 300.000 դրամը չգերազանցող մուտքերը։
Սա չի վերաբերում կոմերցիոն մուտքերին։ Այսինքն, եթե այդ մինչև 300.000 դրամ մուտքերը կոմերցիոն եկամուտ են, դրանք ստացել եք որպես աշխատանքի դիմաց վճար, ապրանքներ եք վաճառել, տուն եք վարձով տվել, ապա պետք է այդ գումարները հայտարարագրել։ Նույնիսկ եթե խոսքը 1000 դրամի մասին է։
Մյուս խնդիրը.
Եթե նույնիսկ դուք չեք հայտարարագրում ձեր 299.999 դրամը, դա դեռ ձեզ չի ազատում ՊԵԿ-ի սուր աչքից, քանի որ ՊԵԿ-ն արդեն բոլոր քաղաքացիների հաշիվներին հասանելիություն ունի։ Այսինքն, եթե դուք մեծ հաճախականությամբ գումարային անհայտ մուտքեր ունեք, ապա օրերից մեկ օր ձեզ կկանչեն պարզաբանում տալու։ Եթե պարզվեց, որ գումարները չհայտարարագրված եկամուտ են, ապա, տուգանվելուց հետո, ձեզ կներկայացնեն պահանջ՝ բոլոր չվճարված հարկերը վճարելու համար։
ՀԳ 300.000-ը վերաբերում է յուրաքանչյուր մուտքին: Ոչ ամսական, ոչ տարեկան, այլ ամեն մեկ փոխանցմանը»։