Սարի թաղում դանակահարություն է եղել. կա զոհ
Newspress.am-ի ունեցած տեղեկություններով` քիչ առաջ Երևանում տեղի է ունեցել դանակահարություն: Սարի թաղում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է սկսվել: Վիճաբանության արդյունքում 18 տարեկան 4 երիտասարդներ դանակի հարված են ստացել:
Դանակահարվածներին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկն անմիջապես մահացել է: Նրա ինքնությունը դեռևս չի պարզվել: Իսկ մյուս 3-ը` Ռոբերտ Պարգևի Կարապետյանը, Սամվել Արմենի Գասպարյանը և Սերգեյ Հրաչի Օսիպովը, այժմ բժշկական հետազոտության են ենթարկվում:
Նրանցից 2-ն ստացել են կրծքավանդակի, իսկ երրորդը` կոնքի հատվածի վնասվածք:
Մանրամասները կհայտնենք քիչ ուշ: