Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել
Մամուլ

ՄԻԵԴ-ի հերթական անգամ ապտակեց ՀՀ իշխանություններին

2025թ. հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2023-ին Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դադարեցված լիազորությունների գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել: Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ անկողմնակալության բացակայության հետ: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը՝ Սուրեն Անտոնյանին վճարել 5 հազար 20 եվրո, որից 3 հազար 600-ը՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման, իսկ 1420 եվրոն՝ կատարած ծախսերի համար: Միեւնույն ժամանակ ՄԻԵԴ-ը գտել է, որ փոխհատուցման առավել նպատակահարմար ձեւը կլինի վարույթի վերաբացումը: 

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն 2023թ. հունվարի 26-ին դադարեցրել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ հիմք ընդունելով այն, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է ՀՀ մի քաղաքացու հիմնարար իրավունքների խախտում, որով Անտոնյանը որոշում է կայացրել ժամանակին: Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես էր եկել այդ ժամանակ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

ԲԴԽ որոշումից հետո Սուրեն Անտոնյանը դիմել էր ՄԻԵԴ` իր գանգատում շեշտել, որ արդար դատաքննության իր իրավունքը խախտվել է, քանի որ վարույթն իրականացվել, քննվել եւ բավարարվել է երկու մտերիմ ընկերների՝ Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի ընկերական կապի պայմաններում: Երբ Կարեն Անդրեասյանը եղել է արդարադատության նախարար, Գրիգոր Մինասյանը եղել է նրա տեղակալը, բացի այդ՝ նրանք համատեղ սեփականություն ունեն եւ այլն: 

ՄԻԵԴ-ը կասկածի տակ է առել Անտոնյանի գործով Կարեն Անդրեասյանի՝ որպես ԲԴԽ նախագահի անաչառությունը եւ նշել, որ գործընկերային եւ անձնական կապերին վերաբերող փաստերը վկայում են Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի շատ սերտ հարաբերությունների մասին, որը դուրս է «մասնագիտական հարաբերությունների» շրջանակից, հետեւաբար, կարող էին կասկածներ առաջանալ Կարեն Անդրեասյանի անաչառության վերաբերյալ:

ՄԻԵԴ-ի այս որոշման վերաբերյալ երեկ հայտարարությամբ է հանդես եկել Դատավորների միությունը՝ նշելով, թե այս որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Միության կողմից: Մի շարք փաստաբաններ, նախկին դատավորներ եւ իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ եւս այս որոշումը կարեւորել են եւ գնահատականներ տվել: Օրինակ, նախկին դատավոր Դավիթ Հարությունյանն ասում է․ «ՄԻԵԴ-ը հաստատեց՝ մածունը սեւ չի լինում։ Ուղենիշային որոշում, որն արձանագրեց դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Սույն որոշումը նաեւ ԲԴԽ-ի գործունեության առաջին գնահատականն է, որն արձանագրում է դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը»։

Սուրեն Անտոնյանն այս պահին չի ուզում խոսել ՄԻԵԴ-ի որոշման մասին, «Հրապարակ»-ին նա ասաց՝ պետք է սպասել մի քանի օր, մինչեւ ստանան որոշումը եւ մանրակրկիտ վերլուծեն: Առհասարակ, Սուրեն Անտոնյանը միշտ է զուսպ եղել իր գնահատականներում: Սակայն պատասխանեց մեր հարցին, թե ինչպես այսքան արագ եւ առաջինը իր դիմումը քննվեց. «Այս գործին առաջնահերթություն էին տվել, դրա համար այսպես արագ եղավ, մնացած բոլոր գործերի ճակատագիրը կապել են սրա հետ»։ Իսկ Կարեն Անդրեասյանին պատասխանատվության ենթարկելու հարց չի՞ առաջանում, Անտոնյանն ասաց․ «Եթե ֆորմալ նայենք այսօրվա Քրեական օրենսգիրքը, բոլորիս վերաբերյալ էլ համապատասխան հոդված կգտնենք, այնպես ախմախ ձեւակերպումներով է այն գրված, բայց այն, որ Գրիգոր Մինասյան-ԲԴԽ կապի մասին ՄԻԵԴ-ը խոսել է, դա այս երկրին պետք է լրջորեն մտահոգվելու տեղիք տա»։

Նախկին դատավոր Աննա Փիլոսյանը, որի լիազորությունները եւս դադարեցվեցին Մինասյան-Անդրեասյան զույգի ջանքերով, այս որոշման մասին ասաց․ «Որոշումը վկայում է այն մասին, որ բոլոր այն գործերով, որոնք հարուցվել են Գրիգոր Մինասյանի նախաձեռնությամբ եւ քննվել Կարեն Անդրեասյանի նախագահությամբ ու մասնակցությամբ, այդ նույն խնդիրն առկա է։ Մենք էլ ունենք գրեթե նույնական փաստարկներով բողոք ՄԻԵԴ-ում, ակնկալում եմ, որ իմ գործով էլ նմանատիպ որոշում կլինի»։ Նրա կարծիքով՝ ՄԻԵԴ-ն առաջնահերթություն տվել է նմանատիպ բոլոր գործերին, սակայն առաջին որոշումը կայացվել է Սուրեն Անտոնյանի գանգատով, քանի որ նա բարձր ատյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավոր է եղել։