Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ Դանիելյան
Հասարակություն

Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ պաշտպանական խումբ

Գործարար Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով։

«Վահե Դոլմազյանն իր կայացրած դատական ակտով որևէ կերպ չի պատճառաբանել ո՛չ կալանքի երկարաձգման անհրաժեշտությունը և ոչ էլ՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհնարինությունը։

Վահե Դոլզմազյանն ընդհանրապես չի անդրադարձել շուրջ 7 ժամ տևած դատական նիստով և նախօրոք ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ պաշտպանական կողմի արտահայտած իրավական և փաստական հիմնավորումներին։ Փոխարենը, դատարանը շարադրել է Կարեն Հակոբյանի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականության մասին խիստ վերացական ու կարծրատիպային ենթադրություններ, որոնք և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և՛ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով բավարար չեն կալանքի երկարաձգման որոշում կայացնելու համար (սա արդեն թվով 2-րդ երկարաձգման որոշումն էր)։

Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում ուղիղ արձանագրված է, որ կանխավարկածը միշտ պետք է գործի հօգուտ անձի ազատ արձակման, իսկ երկարաձգված կալանքի պայմաններում այն հաղթահարելը պահանջում է ծանրակշիռ փաստեր, իսկ Կարեն Հակոբյանի դեպքում դրանք ի սպառ բացակայում են:

Ուշագրավ է նաև այն, որ Վահե Դոլմազյանը երկարաձգել է Կարեն Հակոբյանի կալանքի ժամկետը՝ անտեսելով նաև այն կարևոր հանգամանքը, որ երկարաձգման նիստին հիմնովին հերքվեց նաև Կարեն Հակոբյանի կողմից իրեն վերագրվող հանցանքի կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքն՝ այս փուլում պաշտպանական կողմը զերծ է մնում գործի բովանդակային մանրամասներին անդրադառնալուց, սակայն դատաքննության փուլում, հրապարակային դատավարության պայմաններում հանրությանը նույնպես պարզ կդառնա Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքի հիմնազուրկ, մտացածին ու անտրամաբանական լինելը։

Այսպես, կարող ենք արձանագրել, որ Կարեն Հակոբյանի նկատմամբ կալանքի ամեն հերթական որոշում իր հիմնազուրկ լինելով գերազանցում է նախորդին, սակայն նախկինում երբևէ չարատավորված գործարարը շուրջ 130 օր է ինչ ապօրինաբար կալանավորված է։

Պաշտպանական կողմն առավել սեղմ ժամկետներում՝ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել Վահե Դոլմազյանի կայացրած կալանքի երկարաձգման որոշման դեմ։

Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում է «փողերի լվացման մեջ»: