Մեկ օրում 5 անգամ հրետակոծվել են Դամասկոսոմ կառավարական բանակի դիրքերը
Սիրիայում մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտման 10 դեպք է գրանցվել:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
«Ընդհանուր առմամբ մարտական գործողությունների դադարի ռեժիմը պահպանվում է: Միաժամանակ մեկ օրում մարտական գործողությունների դադարի ռեժիմի խախտման 10 դեպք է գրանցվել»,- նշել են գերատեսչությունում:
Հաղորդվում է, որ «Սիրիայի ազատ բանակի» հսկողության տակ գտնվող շրջաններից 5 անգամ հրետակոծվել են Դամասկոսոմ կառավարական բանակի դիրքերը: