Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Նիկոլի շահերն ու վախերը՝ «հայկական ЦРУ-ի» զեկույցում

Օրվա լրահոսում հայտնվեց «ՀՀ արտաքին հետախուզական ծառայություն» կոչված հիմնարկի կողմից պատրաստված անդրանիկ տարեկան զեկույցը, որը միանգամից վերածվեց հերթական ծաղրուծանակի առարկայի։

Քննադատների և հեգնողների տեսակետները միաժամանակ և իրավացի են, և միամիտ։

Իրոք, զեկույցի մասնագիտական որակը, գնահատականները և կանխատեսումները «զարմանահրաշ» են իրենց պրիմիտիվությամբ և մակերեսայնությամբ։ Վստահաբար, արհեստական բանականության ցանկացած հասանելի ծրագրի կողմից գեներացված կոնտենտը շատ ավելի որակյալ կլիներ իր կառուցվածքով և բովանդակությամբ։ Սակայն կհամաձայնեք, որ միամիտ կլիներ ակնկալել լուրջ, պրոֆեսիոնալ և իմաստուն փաստաթուղթ մի հիմնարկից, որի ստեղծման և կադրային համալրման նախապատմությունները և սկանդալները լավատեսության առիթներ չեն տվել։

Փաշինյանի օրոք թե՛ աշխատող, թե՛ նորաստեղծ պետական ինստիտուտների գերակշիռ մեծամասնությունը պրոֆանացիա է։ Եվ «հայկական ЦРУ»-ն բացառություն չէ։ Բայց… Թերագնահատել այդ էսսեն նույնպես պետք չէ, քանզի նաև նրանով են բացահայտվում և արտահայտվում իշխող վարչախմբի իրական նպատակները, վախերը և ծրագրերը։

 Այս տեսակետից՝ մի քանի դիտարկում «զեկույցի» մասին։

1. Զեկույցի ամբողջ լեյտմոտիվը ոչ թե Հայաստանի Հանրապետությանը սպառնացող արտաքին ռիսկերի օբյեկտիվ գնահատումն է, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման և վերարտադրման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը։

2. Զեկուցը բաղկացած է ներածությունից և չորս մասից՝ ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և ահաբեկչական ռիսկերի գնահատումից։ Սակայն հատկանշական է, որ ամենածավալուն հատվածը վերաբերում է հենց տեղեկատվական ռիսկերին, ինչը մատնում է այդ փաստաթղթի հիմնական՝ քարոզչական բնույթը և դրա՝ Փաշինյանի համար նախընտրական լինելու փաստը։

3. Զեկույցը խարսխված է երկու հիմնական թեզերի վրա՝ Փաշինյանի իշխանությանը սպառնացող վտանգներ և վատ թաքնված հակառուսականություն։ Մոսկվային ուղղված խայթոցներն առկա են թե՛ ՀԱՊԿ–ին, թե՛ սոցիալ–տնտեսական միջավայրին, թե՛ տեղեկատվական դաշտին նվիրված հատվածներում՝ ընդհուպ ուղիղ ակնարկներ ռուսական СВР–ի հասցեին։

4. Զեկույցում առկա ձևակերպումներն ուղղակի մատնանշում են, որ Ադրբեջանի հետ Փաշինյանը շարունակելու է երկկողմ շփումների ձևաչափը՝ առանց միջազգային երաշխավորների և մեխանիզմների առկայության։

5. Պարզվում է, ըստ Նիկոլենց, որ Թուրքիայից Հայաստանի անվտանգությանը ոչ մի սպառնալիք չկա։ Զեկույցի 18 էջերում այդ մասին չկա և ոչ մի հիշատակում, ինչը ոչ միայն հակասում է նույնիսկ սրանց օրոք ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը, այլև բազմաթիվ հարցեր է առաջացնում։

6. Խիստ հատկանշական է, որ զեկույցում ոչ մի դրական կամ պարտավորեցնող ամրագրում չկա Նիկոլի կողմից վարվող կեղծ–արևմտամետ արտաքին քաղաքականության դրական ազդեցության մասով Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։ Կարճ ասած, ոչ ԱՄՆ–ի հետ ստորագրված խարտիան, ոչ եվրոդիտորդները, ոչ եվրոհանրաքվեն չեն մատնանշվում՝ որպես մեր անվտանգային ռիսկերի նվազեցման հնարավոր գործիքներ։

7. Ծիծաղելի է ԱՄՆ նախագահական ընտրություններին Փաշինյանի՝ Բայդենի վրա խաղադրույքի տապալումը զեկույցում Դոնալդ Թրամփի առանձին մեծ նկարով լղոզելու խղճուկ շողոքորթումը։
 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

23.01.2025