Ես հասկանում եմ, որ առանց Ռուսաստանի անհնար է դիվանագիտորեն վերջացնել պատերազմը. Զելենսկին
Անհնար է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով ավարտել առանց Ռուսաստանի: Այս մասին խոստովանել է Վլադիմիր Զելենսկին Դավոսի տնտեսական համաժողովում Bloomberg-ին տված հարցազրույցում։
«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա: Եթե արդար համաձայնություն լինի, և եթե նախագահ Թրամփը, ինչպես կարծում եմ, կարող է երաշխավորել մեզ ուժեղ և անշրջելի անվտանգություն, ապա մենք կշարժվենք դիվանագիտական ճանապարհով: Ես հասկանում եմ, որ առանց Ռուսաստանի անհնար է դիվանագիտորեն վերջացնել պատերազմը», ասել է քաղաքական գործիչը։
Ռազմաճակատում Ուկրաինայի պարտությունների ֆոնին, Կիևը և Արևմուտքը սկսել են խոսել խաղաղ գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին: