Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում Աբովյանում 2 տղամարդ ծեծի են ենթարկել 36-ամյա մեկ այլ տղամարդու․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել էԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյանը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում (տեսանյութ)Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վիրավոր կաԳորիսի ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքովՄարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է«Ընդդիմադիրները քաղաքականապես ռուս են». «Կարևորը թուրք չլինես». ՔՊ-ականին արձագանքեց ընդդիմադիր պատգամավորըՀորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել հերթական տանկերը
Ինձ լավ եմ զգում և առաջիկա օրերին կվերադառնամ աշխատանքի. ավտովթարիից հետո թատրոնի տնօրենը գրառում է արել
Ծովագյուղից Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգումԸնտրեցինք, ուրախացանք, փոշմանեցինք... նպաստից զրկված տավուշցիները փոշմանել ենԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում
ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են, ընդդիմությանը միացած՝ պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում». «Հրապարակ»․ Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըԻրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է.«Ժողովուրդ»Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութ)Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, հոսանքազրկված կլինեն մի շարք հասցեներ
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը
Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ». «Իրավունք» Իշխանությունները ամեն գնով փորձելու են Գևորգ Փարսյանից խլել «Կապանատան բանալին». «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել ՕդեսայինՈվ է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը. «Իրավունք»Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու. «Հրապարակ»«Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք. մի՛ խոսացեք՝ դժվար ա՞». Փաշինյանն օդերով է հանել նորելուկներին. «Իրավունք»ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ» Ռազմաբազան ՝ պահեստ. «Հրապարակ»Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել. «Իրավունք»Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում. «Հրապարակ»Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»Թուրքական բանակի հրամանատարներ ու զինվորներ են տեղափոխվել Ադրբեջան՝ համատեղ զորավարժության համարԷդուարդ Թոփչյանը և կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԹրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել
Հասարակություն

Կարմիրբերետավորներից իր համար քառաշերտ պատ սարքողը, «ախրանիկների» ավտոշարասյունով հեծանիվ քշողն ասում է, թե իր համար խնդիր չէ ավտոբուսով գործի գնալը․ զավե՞շտ, թե՞ ծաղր

Այն, որ Փաշինյան Նիկոլը վաղուց արդեն կտրվել է ինքն իրենից ու իրականությունից, ոչ ոք չի կասկածում։ Եթե սկզբում նրան հաջողվում էր պոպուլիստական թեմաներով մանիպուլացներ հասարակությանը, ապա այսօր նրա լսարանը բավականին նոսրացրել է։ Ու քանի որ վարչապետ աշխատող Փաշինյանի հետևորդների թիվը նվազել է հազարներով, ուստի նրան օգնության է հասել բլոգեր Նիկոլն ու փորձում է, եթե ոչ բոլորին, ապա գոնե մի մասին հետ բերել՝ գործի դնելով նախկինում ունեցած լրագրողական փորձը։
 
Նկարում է ամեն ինչ, ամեն տեղ՝ խառնելով իրար անձնականն ու գործնականը, նույնիսկ բաղնիք-զուգարանը։ Սա իհարկե, երկրի վարչապետին հարիր չէ և շատ հաճախ արդեն ծիծաղի առիթ է դառնում նաև հարևան թշնամիների համար, բայց Նիկոլին օգնում է հասարակությանը շեղել երկրի կարևորագույն օրակարգից ու ավելացնել նրան հետևողների թիվը։ Ու թքած, թե այդ հետևորդների մեծ մասը հայհոյում են ու ծիծաղում, կարևորը՝ օրակարգ է ապահովում. տեսարանը կա: 
 
Այսպես ծնվեց նաև Նիկոլ-Աննա փոդքասթը։ Այս հրապարակմամբ, անդրադառնանք նրա վերջին թողարկմանը։ 
 
Այդ փոդքասթում մարդ ու կին խոսում են տրանսպորտից, ըստ էության ցույց տալով, որ կողմ են ուղեվարձի թանկացմանը։ Իհարկե, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, որ ընդդիմադիր Նիկոլը ոչ միայն համակարծիք չէր լինի վարչապետ աշխատող Փաշինյանի հետ, այլև կգտներ 1001 փաստարկ՝ ապացուցելու, որ թանկացումը թալան է, բայց այստեղ միայն դա չէ խնդիրը։
 
Թողարկման հենց առաջին րոպեներին երկուսով, առանց ամոթի զգացումի, ասում են, թե իրենց համար խնդիր չէ հասրակական տրանպորտով երթևեկելը։
 
Յա, իրո՞ք․․․
 
Ամեն օր հրապարակից Պարոնյան փողոց տուն գնալուց 1 կիլոմետր շառավղով երթևեկությունը փակող մարդն ասում է, թե իր համար խնդիր չէ հասարակական տրասնպորտով տուն գնալը։ Զավեշտ ու ողբերգություն:
 
Օրերս, 1 ժամ շարունակ, փակել էին  Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Վ. Սարգսյան, Բեյրութ, Արգիշտի փողոցներն ու գեթ մեկ սանտիմետր շարժվելու հնարավորություն չէին տալիս, որպեսզի, Փաշինյան Նիկոլի ավտոշարասյունն անցնի։
 
Մեկ այլ անգամ էլ` Աշտարակի ճանապարհին ոստիկանների մեքենաները, արագ սլանալով, «պատեպատ էին տալիս» մյուս մեքենաներին ու վթարային իրավիճակներ ստեղծելով, հրահանգում՝ աջ քաշել կանգնել, թե ինչ է՝ Նիկոլն է անցնում։
 
Ո՞ւմ է խաբում Փաշինյան Նիկոլը՝ իրե՞ն, թե՞ իրեն ընտրած «ժողջանին»-ին։ Իսկ գուցե զուտ կեղծ ու անհեթեթ օրակարգ է նետում դաշտ ու բերանի ծամոն սարքում իր դեմ խոսող մարդկանց համար։
 
Մյուս կողմից էլ Աննան ասում է՝ հասարակ ժողովրդի հետ ավտոբուսով գործի գնալն իրենց համար աշխատանք է․․․ իսկապե՞ս, այդքան թա՞նկ է նրանց ժամանակը, որ չեն ուզում հասարակ ժողովրդի վրա ծախսել։ 
 
Ասում է՝ հասարակական տրանսպորտով երթևեկելու ծախսը շատ է․ այ դրա հետ համաձայն ենք՝ իհարկե՛, շատ է։ Դրա համար հարկավոր է մի քանի տասնյակ թիկնապահ՝ իրենց մեքենաներով ու առանց դրա, որպեսզի դատարկ ավտոբուսն ու մետրոն նախապատրաստեն Նիկոլի երթևեկության համար։ Թե՞ կարող են համոզել իրենց «ժողջանին», որ առանց թիկնապահների են շրջում։
 
Առանց թիկնապահի սրանք զուգարան չեն կարող գնալ անգամ, ուր մնաց թե ավտոբուս ու մետրո նստեն։ Անվտանգության քանի աշխատակից է մաքրել մետրոն, երբ Նիկոլը փորձում էր շրջել մետրոյով, թե՞ կհամոզեն, որ մետրոն այդչափ դատարկ էր։ 
 
Իր հետույքը փրկելու համար կարմիրբերետավորներից եռաշերտ ու քառաշերտ պատ սարքողը, «ախրանիկների» ավտոշարասյունով հեծանիվ քշողը, ԱԺ նիստից առաջ պատգամավորների մոտից շշեր հավաքել տվողը, կառավարության շենքում գտնվելու և այնտեղից դուրս գալուց առաջ տանիքում դիպուկահարներ պահողն ուզում է համոզել, թե իր համար խնդիր չէ տրանսպորտից օգտվելը։
 
Զավեշտ ու  ծաղր՝ հպարտությունը կորցրած ժողովրդի նկատմամբ։
 
Արմինե Մկրտումյան