Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի
Թուրքիայի արդարադատության նախարարությունը ներկայացրել է Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Բոլու նահանգի դատախազությունը, որտեղ գտնվում է հյուրանոցը, հայտնել էր 79 մարդու մահվան մասին։
«Բոլուում հրդեհի հետևանքով զոհված բոլոր 78 մարդկանց ինքնությունը պարզվել է», - ասվում է Արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության մեջ։
Habertürk-ն ավելի վաղ հայտնել էր, որ 12 հարկանի հյուրանոցը կքանդվի։