Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմում զոհերի նոր թիվ է հրապարակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է Ուկրաինայում և Ռուսաստանում պատերազմի հետևանքով կորուստների նոր թիվ։
Նրա խոսքով, Ռուսաստանը կորցրել է 800 հազար զինվոր, իսկ Ուկրաինան՝ 600-700 հազար։
«Եվ ես կարծում եմ, որ սրանք նույնիսկ բոլոր թվերը չեն, իրականում շատ ավելին են կորուստները։ Հսկայական թվով երիտասարդ զինվորներ են մահանում, և այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը կորցրել է գրեթե մեկ միլիոն ռուս զինվոր, իսկ Ուկրաինան՝ 700 հազար։